Յուրի Սապրիկին. «Մենք այժմ կարդում և գրում ենք ավելին, քան երբևէ»

Սոցիալական ցանցերի դեպքում շատ հասկանալի մեխանիզմ է աշխատում:


Դուք տուն եք վերադառնում  հոգնած, վատ տրամադրությամբ և ձեզ պետք է ինչ-որ «պարգևատրում»: Ուզում եք մի բաժակ գինի խմել կամ մի կտոր տորթ ուտել: Ֆեյսբուքն աշխատում է նույն կերպ. Դուք հոգնած եք, անուշադիր, անհավես ու անտրամադիր և պետք է լիցքաթափվեք, հանգստացնեք նյարդերը: 

Իմ կյանքը առա՞նց Facebook- ի: Ի՞նչի է այն  նման: Ինչպես թմրամոլության դեպքում. սկզբում շատ դաժան է, այնուհետև աստիճանաբար ընտելանում ես իրավիճակին, և սկսում ես վայելել կյանքի բոլոր գույները: Դա մեծ ազդեցություն  է ունենում կյանքի որակի վրա: Հիմա ես շատ ուշադիր հետևում եմ, թե ինչպես Like կոճակի գյուտարարները դեն են նետում հեռախոսները և անիծում են իրենց ստեղծածը:

Ես բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել հրաժարվել սոցիալական ցանցերից: Առանց նրանց, դուք պարզապես ավելի քիչ եք շեղվում և ապրում ենք կանոնավոր ու բնականոն կյանքով, չեք ստանում հսկայական ծավալի ավելորդ ինֆորմացիա:

Facebook-ը փոթորիկ է, որը դուք կմոռանաք ընդամենը 1 շաբաթում: Չեք ապրի ավելորդ էմոցիաներ ու հույզեր:

Այս ամենի ամենաբացասական կողմը այն է, որ դուք հանկարծ կմոռանաք անորոշ մարդկանց այն մեծ բանակը, որոնց հետ ունեցել եք սոցցանցային, բայց ոչ իրական կապ:

Այս ամենը փոխադարձ է: Դուք մոռանում եք նրանց, նրանք` ձեզ: Հանդիպելու դեպքում նրանք հարցնում են. «Դուք անհետացել եք ինչ-որ տեղ: Ի՞նչ է եղել,  օգնության կարիքը ունե՞ք»: Այսինքն՝ Facebook-յան հարթակից ձեր անհետացումը մարդիկ կապում են ինչ-որ անախորժության կամ փորձանքի հետ: Բայց դե դրա հետ էլ կարելի է համակերպվել ու ապրել:

Բայց երբ ես վերադարձա սոցցանցեր և պարզեցի, որ այնտեղ կան մարդիկ, որ ինձ համար թանկ են ու որ ես նրանց մասին մոռացել եմ, ընկճվեցի:

Այս ամենի ամենադրական կողմերից մեկն էլ այն է, որ ես սկսեցի ավելի շատ կարդալ:

Առանց Facebook-ի, ես շաբաթական 1-2 գիրք եմ կարդում, այսինքն տարվա ընթացքում 55-60 գիրք,  իսկ Facebook-ի հետ ես կարդում էի տարեկան 35 գիրք:

Ինքնակրթության ու զարգացման մասին Facebook-ի առկայության դեպքում խոսելը անիմաստ է: Առանց սոցցանցերի կյանքի արագությունը չի փոխվում, բայց այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կյանքը դառնում է լիովին քոնը: 

Դուք այլևս հանդիսատես չեք, այլ կյանքի մասնակից:

Արփի Մուրադյան

Արժի՞ արդյոք գրող դառնալ, եթե դերասան եք 

November 27, 2019

Գրքերը պետք է լինեն ամենուր. Տատյանա Ուստինովան՝ երեխաներին կարդալ սովորեցնելու մասին

November 27, 2019