5 չգնահատված ամերիկացի ժամանակակից գրողներ

Նրանց գրքերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, բայց նրանք (առայժմ) գրական հանճարներ չեն դարձել:


  • Ջոն Բարթ, 88 տարեկան

Նա 20-րդ դարի երկրորդ կեսի ամերիկյան գրականության ամենանշանավոր դեմքերից մեկն է: Հավասարապես ստեղծագործել է արձակ ու չափածո ժանրերում:

Բարթը պոստմոդեռնիստական մանիֆեստի` «The Literature of Exhaustion» աշխատության հեղինակն է: Արժանացել է Գրական ազգային մրցանակի (1973):

Սովետական հանրագիտարանները Բարթին անվանել են «սև հումորի դպրոցի հիմնադրիր»: Նա գրելիս շարունակում էր մոդեռնիստական փորձեր անել: Ընթերցողին սովորեցնում էր, որ  կարդալը կարող է շատ գրավիչ ու հետաքրքիր աշխատանք լինել, և որ կարդալը ուշադրությունն ու կենտրոնացումը ստուգելու բարդ խաղ է:

  • Էլիֆ Բաթուման, 41 տարեկան

Էլիֆը լրագրող է, որը համագործակցել է n+1-ի, Harper’s Magazine-ի և The New Yorker-ի հետ: Բաթմանը ռուսերենի փայլուն մասնագետ է: Նա հասել է Պուլիցերյան մրցանակի եզրափակիչ (2018): Գրողը ապրել է Թուրքիայում, սովորել է ուզբեկերեն  Սամարղանդում:

Բաթումանի  ամենահայտնի գործերից մեկը` «Դևերը» ստեղծագործությունը Ռուսաստանում հիթ է դարձել:

Vulture այն ընդգրկել է 21-րդ դարի Թոփ-100 լավագույն գրքերի ցանկում, որպես էսսեների իդեալական հավաքածու:

  • Ջենիֆեր Եվգենիդիս, 59 տարեկան

Նա 3 վեպերի և մի քանի տասնյակ պատմվածքների հեղինակ է (նրա «The Virgin Suicides » ստեղծագործության հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ): Պուլիցերյան մրցանակակիր է (2003), Փրինսթոնում դասավանդում է գրական վարպետություն:

Արևմուտքում Եվգենիդիսը հայտնի է որպես վեպի վարպետ: Նա հավասարապես հրաշալի գրում էր պանորամաներ («Միջին սեռ») և հանրայնացնում էր ավելի ինտիմ պատմություններ («Կույս-ինքնասպանությունները»): Այս ամենի հետ մեկտեղ Եվգենիդիսը հրաշալի նովելիստ էր:

  • Էնն Պատրշեթ, 55 տարեկան

Յոթ արձակ գրքերի հեղինակ է, հիմնել է Parnassus անկախ գրախանութը: 2012 թվականին Time ամսագիրը նրան անվանեց աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը:

Ինչպես շատ ամերիկացի  նշանավոր արձակագիրներ, Պատրշեթը հեռացավ լրագրությունից, սկսեց  ինքնակենսագրական շարադրանքներ գրելու փորձեր անել: Նրա անձնական ապրումներն ու տպավորությունները տեղ են գտնում նրա լավագույն գրքերում, օրինակ ՝ «Մերոնք – ձերոնք»  («Свои — чужие») ստեղծագործությունը հիմնված է մանկական հիշողությունների վրա: 

Պատրշեթի տաղանդի մեկ այլ արտահայտություն` գրական մեծահոգություն: Նույնիսկ ամենաբացասական հերոսները ինչ-որ պահի ստանում են յուրահատուկ դեմք ու սիրտ, սկսում են պայքարել սիրո համար: 

  • Ալեքսանդր Հեմոն, 54 տարեկան

Սարաևոյի բնիկներից է:  The New York Times-ի և բոսնիական BH Dani հրատարակչության սյունակագիր է: Դասավանդում է գրական հմտությություն Փրինսթոնի համալսարանում: Մասնակցել է Գրքի ազգային մրցանակի եզրափակիչին (2008):

Հեմոնի ամենահայտնի գիրքը՝ «Նախագիծ «Լազար»»-ը  հրեա Լազար Ավերբախի մասին է, որը Քիշնևից փախավ Չիկագո (և գնդակահարվեց այնտեղ 1908 թվականին): Հեմոնին կարելի է համեմատել ներգաղթյալ Գարի Սթինգարտի հետ, չնայած որ նա երևի ավելի շատ երգիծաբան է, քան ողբերգակ:

Արփի Մուրադյան

Գրաքննադատ ու բանասեր Ալեքսանդր Գավրիլովը` Նաբոկովի և այն մասին, թե ինչու է ընթերցանությունը տարիքի հետ դառնում շքեղություն

December 7, 2019

Եվգենի Վոդոլազկինը իր` հանգստի, սրբերի և ամենահայտնի գործի մասին

December 7, 2019