Բիզնես սկսելուց առաջ հարկավոր է լավ բիզնես գաղափար գտնել, որը ձեզ կոգևորի ու առաջ կմղի: newmag-ն առանձնացրել է 6 հետաքրքիր գիրք, որոնք կօգնեն ոչ ﬕայն գտնել ձեր նախասիրություններին համապատասխան գաղափար, այլև արագ ու ճիշտ կյանքի կոչել այն:
![]() Յուրաքանչյուր մարդ ունի ստեղծագործական կարողություններ, սակայն ﬔր ստեղծագործական ներուժը կարող է ճնշվել՝ պայաﬓավորված աﬔնատարբեր պայմաններով ու հանգամանքներով, որոնք գոյություն ունեն ﬔր գիտակցության ﬔջ կամ ﬔր շրջապատում: Այս գրքի ﬕջոցով դուք կիմանաք, թե ինչպես ազատվել տարբեր տեսակի արգելքներից, որոնք խանգարում են ձեր ստեղծագործական ներուժի դրսևորմանը: Դա հնարավորություն կտա ձեզ նոր հայացքով նայել ինքներդ ձեզ, ձեր շրջապատին ու այն խնդիրներին, որոնք կանգնած են ձեր առջև: |
![]() Գիրք, որը պարունակում է աﬔնատարբեր տեսակի վարժություններ ու տեխնիկաներ, հարյուրավոր ինքնատիպ բիզնես գաղափարներ և լուծուﬓեր: Այն կօգնի ձեզ գտնելու ձեր «հանճարեղ գաղափարների արկղիկը», սովորել մտածել այնպես, ինչպես Լեոնարդո դա Վինչին կամ Սալվադոր Դալին, օգտագործել ձեր ուղեղի ու ենթագիտակցության ողջ ներուժը: |
![]() Հեղինակն առաջարկում է 55 կրեատիվության տեխնիկա՝ ալգորիթﬓերով ու օրինակներով, որոնք կօգնեն ոչ ﬕայն հեշտությամբ գտնել նոր գաղափարներ, այլև գնահատել դրանք և կյանքի կոչել: Նոր գաղափարներ գտնելու այս հեշտ համակարգն ու գործիքները ներկայացված են շատ պատկերավոր ձևով՝ խորհրդանիշների ու գույների ﬕջոցով, և կարող են կիրառվել թե աշխատանքում, թե ուսման ﬔջ: |
![]() Դուք ուզում եք տնային բիզնես հիﬓել, բայց չգիտե՞ք, թե ինչպիսի: Ներբեռնեք այս գիրքը և կգտնեք 500 յուրահատուկ գաղափար՝ աﬔնատարբեր ճաշակի ու հետաքրքրությունների համապատասխան: Բիզնես ինտերնետում կամ սեփական այգում, ավտոտնակում կամ տանը՝ սեղանի մոտ նստած, մատիտով կամ լուսանկարչական սարքով: Ընտրեք այն տարբերակը, որը աﬔնից շատ է ձեզ համապատասխանում կամ պարզապես դուր գալիս: |
![]() Այս գրքի ստեղծման ﬔջ մասնակցություն են ունեցել հարյուրավոր ձեռնարկատերեր ու բիզնես- հրեշտակներ, ովքեր հարցազրույցների ու քննարկուﬓերի ﬕջոցով փորձել են օգնել սկսանկներին իրենց խորհուրդներով: Այս գրքում ամփոփված է ԱՄՆ-ում ապրող և տասնյակ տարիներ ներդրուﬓերով զբաղվող բիզնես-հրեշտակների փորձը: Նրանցից շատերի անունները գուցեև ձեզ ծանոթ լինեն, քանի որ այս մարդիկ հասել են ﬔծ ճանաչման որպես մասնավոր և վենչուրային ներդրողներ: |
![]() Այս գիրքը առօրյա օգտագործման իրերի ստեղծման պատմությունն է՝ հեռակառավարման վահանակից, ﬕկրոալիքային վահանակից ﬕնչև պատճենահանման սարք և այլն: Հեղինակը պատմում է ոչ ﬕայն դրանց ստեղման պատմություների մասին, այլև ներկայացնում է շուկա մուտք գործելու և այդ ճանապարհին հեղինակների առջև կանգնած դժվարությունների ու դրանց հաղթահարման պատմությունը: Իր հետազոտությունների հիման վրա նա ներկայացնում է մարտավարություններ, որոնց ﬕջոցով կարելի է հանճարեղ գաղափարները վերածել հանճարեղ արտադրանքի: |