Կենսագրություն

Հեղինակի նկար

Քեթրին Բեններ

Բրիտանացի գրող Քեթրին Բենները ծնվել է 1989 թվականի ապրիլի 22-ին, Քեմբրիջում (Միացյալ Թագավորություն): Գրել սկսել է 14 տարեկանից, երբ դպրոցական էր: Սովորել է Fitzwilliam քոլեջում, ապա ընդունվել Քեմբրիջի համալսարան:

Բենների դեբյուտային The Eyes of a King գիրքը դարձավ The Last Descendants եռագրության առաջին գիրքը, այնուհետև հրատարակվեցին եռագրության մյուս երկու գրքերը:

Քեթրին Բենների «Տունը՝ գիշերվա փեշին» գիրքը Los Angeles Public Library-ն ընդգրկեց տարվա լավագույն գրքերի ցանկ:
Քեթրինն ամուսնացած է, ապրում է Թուրինում (Իտալիա):