Կենսագրություն

Հեղինակի նկար

Քլոե Բենջամին

Ամերիկացի գրող Քլոե Բենջամինը ծնվել է Սան-Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիա, ԱՄՆ: Ավարտել է Վասսարի քոլեջը ապա` Վիսքոնսինի համալսարանը և ստացել մագիստրոսի կոչում: Քլոեի դեբյուտային «The Anatomy of Dreams» վեպն արժանացել է Edna Ferber Fiction Book մրցանակին: Նրա երկրորդ գիրքը` «Անմահները» գլխավորել է New York Times-ի բեսթսելլերների ցուցակը: Քլոեի «Անմահները» վեպը դարձել է համաշխարհային բեսթսելլեր: Քլոեն ամուսնացած է, ամուսնու հետ ապրում է Մեդիսոնում: