Կենսագրություն

Հեղինակի նկար

Հովհաննես Երանյան

Արձակագիր Հովհաննես Երանյանը ծնվել է 1963 թվականի մայիսի 7-ին Դարակերտում, Արարատի մարզ:

Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ Հեղինակել է հայ մշակույթի և գրականության վերաբերյալ մի քանի տասնյակ փաստագրական ֆիլմեր ու հաղորդումներ։

1995 թվականին Բեռլինի «Literatur werk chat» կազմակերպության հրավերով «Պատերազմը և գրականությունը», «Մշակույթի դերը պատերազմների կանխարգելման գործում» թեմաներով դասախոսություններ է կարդացել Գերմանիայում։

Պատմվածքները թարգմանվել են գերմաներեն, անգլերեն, հոլանդերեն, ռումիներեն, ռուսերեն և պարսկերեն լեզուներով։ Պարսկերեն առանձին գրքով հրատարակվել է նաև նրա «Կույրերը» պիեսը և 2004 թվականի նոյեմբերին բեմադրվել Թեհրանում։