Կենսագրություն

Հեղինակի նկար

Փոլ Օֆիթ

Փոլ Օֆիթը (ծնվ. 1951 թ.) ամերիկացի մանկաբույժ է, վարակիչ հիվանդությունների, պատվաստանյութերի, իմունոլոգիայի և վիրուսոլոգիայի մասնագետ:
Նա ռոտավիրուսի պատվաստանյութի գյուտի համահեղինակ է, ավելի քան 130 գիտական հոդվածների և պատվաստանյութերի, պատվաստումների ու հակաբիոտիկների մասին գրքերի հեղինակ ու համահեղինակ: Այս գրքում նա պատմում է Ամերիկայում պատվաստանյութերի դեմ պայքարի ցնցող պատմությունը, դրա ծագման, առաջնորդների, կրած ազդեցությունների ու թողած հետևանքների մասին: