Կենսագրություն

Հեղինակի նկար

Սյունե Սևադա

Գրող, լրագրող, էսսեիստ Սյունե Սևադան ծնվել է 1995 թ.-ին։ Առաջին անգամ հրատարակվել է պատանեկան տարիքում: 2010 թվականից Սևադան սկսել է իր բլոգը, որտեղ հրապարակել է իր պատմվածքները և ձեռք բերել ընթերցողների լայն շրջանակ: Լինելով ակտիվ  սոցիալական ցանցերի օգտատեր, Սյունեն, իր բնորոշ ստեղծագործ մոտեցումներով շատ արագ հեղինակություն վաստակեց  երիտասարդ ընթերցողների շրջանում և ձեռք բերեց մի քանի հազար հետևորդ և ընթերցող: Գրական մի շարք ամսագրեր, ինչպիսիք են «Գրանիշ» -ը, «Գրեթերթը» և «Անդինը», նույնպես հրատարակել են Սևադայի ստեղծագործությունները: Երկու տարի անընդմեջ նրա պատմվածքները եղել են «Գրանիշ» առցանց ամսագրի առավել ընթերցված ստեղծագործությունների շարքում:
2017 թ.-ին Սևադայի «Կարմիրը» պատմվածքը հրատարակվեց ֆրանսիական թարգմանված ժամանակակից գրականության անթոլոգիայում: 2019 թ. լույս տեսավ նրա առաջին գիրքը՝ պատմվածքների ժողովածուն, որը կոչվում է «Կախվածություն»։