Կենսագրություն

Հեղինակի նկար

Թանա Ֆրենչ

Իռլանդացի գրող, դերասանուհի Թանա Էլիզաբեթ Ֆրենչը ծնվել է 1973 թվականի մայիսի 10-ին Վերմոնտում: Ավարտել է Թրինիթի քոլեջը: 1990-ին տեղափոխվել է Դուբլին: Թանան 5 գրքի հեղինակ է: 2007-ին նրա դեբյուտային «In the Woods» վեպն արժանացել է «Էդգար Ալլան Պո» մրցանակի, որպես լավագույն առեղծվածային-հոգեբանական վեպ և «Barry» մրցանակի, որպես դեբյուտ: Բրիտանական The Independent թերթը նրան հռչակել է «Իռլանդիայի քրեական աշխարհի առաջին տիկին»: Նրա անունը գիտեն քրեական վեպերի բոլոր սիրահարները: Ֆրենչն ամուսնացած է, երկու դուստրերի հետ ապրում է Դուբլինում: