Կենսագրություն

Հեղինակի նկար

Թաներ Աքչամ

Թաներ Աքչամը ծնվել է 1953 թ. հոկտեմբերի 23-ին Թուրքիայի Արդահանի նահանգի Օլչեք քաղաքում։ Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությամբ հետաքրքրվել է վաղ տարիքից։ 1976-ին ձերբակալվել է քրդական շարժմանն աջակցող ուսանողական պարբերական ստեղծելու մեղադրանքով: Դատապարտվել է 10 տարվա բանտարկության, բայց մեկ տարի անց փախել է բանտից, քաղաքական ապաստան ստացել Գերմանիայում։
1988-ից աշխատել է Համբուրգի Սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտում։ Դոկտորական թեզը պաշտպանել է Հանովերի համալսարանում 1996-ին։ Թեման՝ «Թուրքական ազգայնականությունը և Հայոց ցեղասպանությունը. 1919-1922թթ. Ստամբուլում ռազմական տրիբունալները»: 2002-ից հրավիրյալ դասախոս էր Մինեսոտայի համալսարանում (ԱՄՆ)։ Ապա աշխատել է Կլարկ համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանագիտության կենտրոնում։ 2008-ից նույն համալսարանի Հայագիտության կենտրոնի ղեկավարն է: 10 գրքի հեղինակ է։