Կենսագրություն
![Հեղինակի նկար](https://bestseller.am/wp-content/uploads/2021/01/declencheur-lecriture-attentats-7-janvier-2015-analyse-rebours-Valerie-Manteau_0_1349_910-150x150.jpg)
Վալերի Մանտո
Լրագրող և գրող Վալերի Մանտոն (ծնվ.1985) 2008-2013թթ. աշխատել է ֆրանսիական հայտնի «Շառլի Հեբդո» շաբաթաթերթում։ Այժմ բնակվում է Մարսելում և Ստամբուլում։ «Ակոսը» նրա 2֊րդ վեպն է։ Այս վեպում Վալերին վարպետորեն միահյուսել է որոշ ժանրեր՝ գեղարվեստական ինքնակենսագրությունը, ռեպորտաժը, քաղաքական սատիրան ու սիրավեպը։ Հեղինակը Մարսելից Ստամբուլ է մեկնում հանդիպելու նախկին ընկերուհուն, ձախ հայացքների տեր ընկերներին, յոգայի ուսուցչին։ Նա բախվում է զղջման ալիքին ու է՛լ ավելի մեծ զայրույթի։