Կենսագրություն

Հեղինակի նկար

Յուվալ Նոյ Հարարի

Յուվալ Նոյ Հարարին (ծնվ. 1976 թ.) 21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից է: Դաասավանդում է Երսուսաղեմի հրեական համալսարանի պատմության ֆակուլտետում: 2014-ին լույս է տեսել Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը: Այն սկսվու մէ 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: