Երկրի հակառակ կողմը
«Երկրի հակառակ կողմը» տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում, երբ հայտնի չէր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը։ Այս գիրքը գրելու նպատակներից մեկը հենց ոստիկանությանը շեղելն էր, ինչը ստացվեց: ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարություն տարածեց, թե Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտին ապօրինի ճանապարհով լքել է Հայաստանի տարածքը, ապա ապօրինի ճանապարհով վերադարձել, մինչդեռ այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը եղել է Երևանում։
Ընդհանուր հայտարար
Ընդհանուր հայտարար գիրքը Ջասթին Տրյուդոն գրել է 2014 թ․, Կանադայի վարչապետ ընտրվելուց մեկ տարի առաջ և Լիբերալ կուսակցության առաջնորդ ընտրվելուց հետո։ Ներկայացված են նրա մանկության հուշերը, մուտքը քաղաքականություն, առաջին ընտրարշավն ու կուսակցության նախագահ դառնալը։ Ջասթինն ամբողջ կյանքն անցկացրել է հանրային ուշադրության կենտրոնում։ Լինելով Կանադայի ամենահայտնի վարչապետներից մեկի՝ Պիեռ Տրյուդոյի ավագ որդին, ապրել է բոլորի աչքի առաջ, բայց առաջին անգամ է անկեղծորեն պատմում իր կյանքի մանրամասները, որոնք միշտ մնացել են փակ դռների հետևում։
Ինչ է պոպուլիզմը
Լոտօ
Այս վեպը հեղինակը սկսել է գրել 2010 թվականին, ավարտին է հասցրել 10 տարի անց։ Գրքի գլխավոր հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և նաիրյան երկրի նախագահը։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական լոտոյի» տոմսակ է գնում։ Մրցանակը՝ հանդիպում նախագահի հետ։
Վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ո՞րն է լինելու շահումը, նախագահն ի՞նչ է ընծայելու Պողոսին։ Ինչո՞ւ է նախագահը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին։ Պողոսը կհամաձայնի՞ ընդունել նախագահի առաջարկը։
Հեղափոխություն
«Հեղափոխություն» գիրքը հրատարակվել է 2016 թվականի նոյեմբերի 24-ին։ Նույն թվականին Ֆրանսիայում դարձել է բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան երկու հարյուր հազար օրինակ։ Գիրքը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով։
Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը «Հեղափոխություն» գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։ Նա ներկայացնում է փոփոխվող նոր աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ Այդ հսկայական փոփոխությունների հնարավորության մասին Վերածննդից հետո ոչ ոք չէր մտածել։
Նիքսը
Նեյթըն Հիլի` ամերիկյան հրեշի մասին վեպը հումորով համեմված, գաղտնիքներով պարուրված ու պաթոսով կառուցված քաղաքական պատմություն է: Մի տղայի մասին է, որի մայրը լքել է մանկահասակ տղային ու հեռացել: Փորձելով բացահայտել մոր` գաղտնիքներով լեցուն կյանքը, տղան ինքն է հայտնվում գաղտնիքների լաբիրինթոսում: Տարիներ անց ճակատագիրը երկուսին ստիպում է հանդիպել: Որդուն լքած մայրը դառնում է երկրի # 1 նյուզմեյքերը, տղան էլ մոր մասին գիրք գրելու առաջարկ է ստանում: