Գրքեր կարդալն օգնեց ինձ հաղթահարել սոցցանցերից կախվածությունը

Բրիտանացի լրագրող և գրող Սիմոն Դոհերտին որոշեց անցկացնել փորձ և մեկ ամիս հրաժարվեց օգտվել սոցիալական ցանցերից: Ամեն անգամ, երբ նա ցանկանում էր մուտք գործել  Facebook, վերցնում էր գիրքը:


Երեկ արթնացա 8:15 և բնազդաբար վերցրի իմ MacBook-ը: Ստուգեցի էլ. փոստը, նայեցի, թե քանի հոգի է հավանել  հոդվածս, մեկնաբանություններում ո՞վ, ի՞նչ է մաղթել ինձ: Այնուհետև լոգանք ընդունեցի և պատրաստեցի մի բաժակ թեյ, բայց մինչև այդ նորից նայեցի սոցցանցերում իրավիճակը:

Գրասեղանի մոտ մեկուկես ժամ զննում էի Facebook-ի «սնունդը» և կլանում էի ավելորդ տեղեկությունները, ինչպես մի բանտարկյալ, որը ակամայից կարդում է բանտի գրադարանի բոլոր գրքերը: Ես կարդացի մի հոդված՝ կապված ժամանակի արդյունավետ կառավարման հետ և երեք գրառում ոչնչի մասին՝ ինչ-որ մեկի միկրոալիքային վառարանում պայթած ձվի, մի աղջկա, որը նիհարեց հարսանիքի համար և պատմություն այն մասին, թե ինչպես է ձերբակալվել մի տղամարդ, ոստիկանական ձին հրելու համար: Առավոտյան 11:15 էր, բայց այդ անհեթեթություններից որևէ մեկը չօգնեց ինձ՝ իմ կյանքը որևէ կերպ բարելավելու համար:

Սոցցանցերը ամեն օր այդքան արտադրողականություն են ներքաշում ինձնից: Ժամանակիս կեսը ծախսում եմ թվային աշխարհի վրա: Ինձ պետք է ինտերնետ՝ աշխատանքի համար, բայց ես օգտագործում եմ այն բոլորովին անարդյունավետ: Հիմա, երբ ես գրում եմ այս հոդվածը իմ համակարգչում բացված է 27 պատուհան, և դրանցից միայն չորսն են առնչվում իմ աշխատանքին:

Ես հիանալի գիտեմ, որ ես այնպիսի անձնավորություն եմ, որը հեշտությամբ կարող է ցանկացած բանի հասնել՝ լինի դա թմրանյութեր, հեռուստաշոուներ կամ չիպսեր: Ես նաև հասկանում եմ, որ այդպիսի կիրքը կարող է վերածվել արդյունավետ ալիքի: Իմ ընկերներից մեկը թմրանյութերից կախվածություն ուներ, բայց կարողացավ դուրս գալ և իր կախումը դարձավ գրքեր կարդալը:

Այսպիսով, ես որոշեցի մեկ ամիս հրաժարվել սոցիալական ցանցերից, և երբ ցանկություն եմ ունեմ մտնել սոցիալական էջերը, ձեռքս գիրք եմ վերցնում:

***

Իմ փորձի երկրորդ օրը ես նկատեցի, որ մկանների հիշողությունն ինձ ստիպում է մուտք գործել Facebook: Ժամանակի ընթացքում սոցիալական ցանցեր մուտք գործելու ցանկությունը ավելի քիչ էր առաջանում: Երբեմն դժվար էր լինում զսպել ինձ, մանավանդ, որ իմ կարդացած հոդվածները կապ ունեին սոցիալական ցանցերի հետ: Հիմա ես հասկանում եմ, թե ինչպես են իրենց զգում նախկին հարբեցողները, երբ քայլում են բարի կողքով:

Օր վեցերորդ: Ֆեյսբուքը նկատեց, որ ես վաղուց մուտք չէի գործել սոցցանց և սկսեց ինձ նամակներ ուղարկել` փորձելով վերադարձնել օգտատիրոջը:

Օր ութ: Ֆեյսբուքն ինձ ուղարկեց հինգ նամակ՝ նշելով, որ սոցիալական ցանցում 135 ծանուցում ունեմ: Ես իսկապես ուզում էի իմանալ, թե ով է ինձ գրել: Ներքին ձայնս հուշում էր, որ ոչինչ էլ չի պատահի, եթե ես մեկ անգամ մուտք գործեի: Բայց ես չտրվեցի գայթակղությանը, փակեցի նոութբուքը և վերցրեցի գիրքը:

Շատերը խոստովանում են, որ սոցիալական ցանցերից հրաժարվելուց հետո իրենց զգում են միայնակ և մեկուսացված: Ես ապրում եմ հանրակացարանում 20 հոգով, ուստի միշտ ստիպված եմ ինչ-որ մեկի հետ խոսել, բայց երբեմն նկատում էի, որ շեղվել էի վերջին նորություններից:

Օր տասներկուերորդ:  Ընկերներիս հետ ընթրիքի ժամանակ սկսեցին զրուցել ձվի լուսանկարից, որը Instagram-ում հավաքել էր ավելի քան 50 միլիոն հավանում:

«Սիմոնը ոչինչ չգիտի այս մասին»,- մեկնաբանեց իմ ընկերուհին: «Նա դադար է վերցրել սոցիալական ցանցերից»: Ես մտածեցի, թե որքան շատ մշակութային երևույթներ կկարոտեմ: Արդյո՞ք կկարողանամ հոդվածներ գրել երիտասարդական մշակույթի մասին, եթե ես ապրում եմ սոցիալական ցանցերից մեկուսացված:

Նախկինում բոլորը քննարկում էին այն, ինչ ցույց էին տալիս հեռուստատեսությամբ`շոուների, Սուպերգավաթի ընդմիջման, ոստիկանության հետապնդման, Նիքսոնի կոչի, Սպիտակ տան աշխատակիցների: Հիմա բոլորը խոսում են Twitter-ում մեմերի և հետաքրքիր քննարկումների մասին: Ես կարոտել եմ նրանց, բայց արդեն կարդացել եմ չորրորդ գիրքը: Ինձ թվաց, որ իմ փորձը արժեր դրան:

Օր տասնութ: Մտածեցի այն մասին, թե ինչ են գրել իմ վերջին հոդվածի մեկնաբանություններ բաժնում: Անշուշտ, դեռ ինձ մահ են մաղթում: Անկեղծ ասած, նույնիսկ սիրում եմ վիճել նրանց հետ: Ես կարոտել եմ նրանց:

Իմ ցանկությունը նվազեց, բայց ամբողջովին չազատվեցի դրանից: Իմ ստեղծագործական ուղեղը գտավ շեղվելու նոր եղանակներ. Ես տարվեցի Google Translate-ով: Գրեցի զվարճալի արտահայտություններ, այնուհետև թարգմանեցի իսպաներեն և դրանք ասում էի հարևաններիս:

Սոցիալական ցանցերը ամենաշատ ժամանակն են պահանջում: Սա շատ հարմար է մարդկանց հետ շփվելու և երեկոյան պլաններ գտնելու համար, բայց Ֆեյսբուքյան լրահոսում դժվար է անհրաժեշտ տեղեկատվությունը առանձնացնել անհեթեթությունից:

Ամսվա վերջում սոցիալական ցանցեր մտնելու ցանկություն գրեթե չունեի: Կարդացի հինգ գիրք և երեք ամսագիր: Այժմ առավոտյան ես այլևս Facebook չեմ մտնում և գիշերը նոութբուքը չեմ վերցնում: Իմ երազանքները դարձել են նպատակ, քանի որ հիմա մինչև ցերեկը երկուսը ժամանակս չեմ անցկացնում սոցիալական ցանցերում:

Ալլա Դավթյան  

Newmag-ը հրատարակել է ամերիկահայ ամենաբարձր պետական պաշտոնյայի՝ Փոլ Իգնեշիուսի հուշերը

October 18, 2019

Ջորջ Փոլարդը նավաբեկությունից հետո 2 ամիս մնաց ծովում ու ստիպված եղավ ինչ-որ սարսափելի բան ուտել

October 18, 2019