«Դու ոչինչ չգիտես» և այլ խորհուրդներ Թոնի Մորիսոնից

Ես չեմ ցանկանում լսել քո իրական սիրո, մայրիկի, հայրիկի ու ընկերների մասին:


 
Թոնի Մորիսոնը միշտ սիրվել է յուրահատուկ կերպով: Նրա աշխատանքը շքեղ էր, ժառանգությունը` անչափելի: Թոնին ցույց էր տալիս իր փայլն ամեն հարմար հնարավորության դեպքում:
Ձեզ ենք ներկայացնում հատկանշական խորհուրդներ` Թոնի Մորիսոնի հարցազրույցներից ու ելույթներից:
Գրիր այն, ինչ ցանկանում ես կարդալ
«Ես գրեցի իմ վերջին գիրքը մի պարզպատճառով. ես ցանկանում էի կարդալ այն: Ես կարծում էի, որ այդպիսի գիրքն ու հենց այդ թեման գրականության մեջ երբեք լուրջ չեն ընկալվել: Գրեթե ոչ ոք չի գրել դրա մասին:Եվ քանի որ երկար փնտրտուքներից հետո ես նման գիրք չգտա, որպեսզի կարդամ, մտածեցի` ինքս կգրեմ ու կկարդամ: Այն իսկապես ընթերցանության իմպուլս էր»:
Բացահայտիր, թե որ ձևով ես դու կարողանում լավ աշխատել
«Ես իմ ուսանողներին ասում եմ այն ամենակարևորը, որ նրանք պետք է իմանա, երբ ստեղծագործում են: Նրանք պետք է հարց տան իրենք իրենց. «Ինչպիսի՞ն է իդեալական սենյակը: Այնտեղ երաժշտությո՞ւն է հնչում: Կամ գուցե լռություն: Իսկ դրսում քաո՞ս է, թե՞ հարմոնիա: Ի՞նչ է ինձ պետք` երևակայությանս ազաություն տալու համար»:
Օգտագործիր քո շրջակա աշխարհը
Այն ամենն ինչ տեսնում կամ լսում եմ, եղանակն ու ջուրը, շենքերը…բոլոր ակտուալ բաներն արկածներ են, երբ ես գրում եմ: Այն մենյուի նման է, կամ էլ հսկայական գործիքատուփի, որտեղից ես կարող եմ ընտրել ցանկացած բան: Երբ ես չեմ գրում, կամ որն ավելի կարևոր է, երբ մտքիս ոչինչ չկա` գրելու համար, այդ ժամանակ ես հայտնվում եմ քաոսի ու շփոթվածության մեջ:
Թույլ տվեք անհաականությունները խոսեն իրենց փոխարեն
Ես իսկապես շատ էի փորձում լսել հերոսների հիշարժան գծերը: Նրանք իսկապես լողում են ձեր գլխավերևում ուրվականների կամ սովորական մարկանց նման, երբ դուք ստեղծում եք նրանց ու գրում նրանց մասին: Ես երբեք նրանց ամբողջությամբ չեմ նկարագրում: Դուք չիտեք որքան բարձրահասակ է նա, որովհետև ես չեմ ցանկանում ստիպել ընթերցողին տեսնել այն, ինչ ես եմ տեսնում:
Սովորիր կարդալ ու քննադատել քո աշխատանքը
Մարդիկ ասում են, որ գրում են իրենք իրենց համար: Սա սարսափելի ու էգոիստական է հնչում: Երբ ես սովորեցնում եմ ստեղծագործել կրեատիվ ձևով, ես խոսում եմ այն մասին, թե ինչպես պետք է սովորեք կարդալ ձեր սեփական աշխատանքը: Նկատի չունեմ` վայելել այն, որովհետև այն դուք եք գրել: Պետք է հեռանալ դրանից, ու կարդալ այնպես, ասես դուք այն տեսնում եք առաջին անգամ: Քննադատիր գրածդ հենց այդ ձևով:
Անի Սողոյան 

Չինաստանում բացվել է անծայրածիր գրախանութ

August 24, 2019

Կաֆկայի եզակի ձեռագրերը վերադարձան Թել Ավիվ

August 24, 2019