Շապիկի դարձերես
Թերթել

Աշխարհից մի կտոր

Rated 5.00 out of 5 based on 1 customer rating
(1 customer review)

Բեյքր Քլայնի «Աշխարհից մի կտոր» գիրքը՝ ընկերության, սիրո և արվեստի մասին է՝ ոգեշնչվելով Էնդրյու Ուայեթի հայտնի «Քրիստինայի աշխարհը» կտավից:

Քրիստինա Օլսոնի համար աշխարհը սկսվում է Քուշինգ գյուղի իրենց ֆերմայից ու հենց այդտեղ էլ վերջանում: Վաղ տարիքում հիվանդությունը խլեց աղջկա քայլելու ունակությունը՝ նրան դարձնելով հաշմանդամ: Քրիստինան հրաժարվեց անվասայլակից. չէր ուզում ուրիշի խնամակալության տակ լիներ: Երբ աղջկա ոտքերը ամբողջովին անզգայացան, տեղաշարժվելու միակ տարբերակը հատակին սողալն էր: Մի օր նկարիչ Էնդրյու Ուայեթը պատուհանից տեսնում է դաշտում սողացող աղջկա: Այստեղ ծնվում է 20-րդ դարի հայտնի ամերիկյան կտավը: Քրիստինայի հետ Ուայեթն ընկերանում է և ամեն անգամ ոգեշնչվելով նոր կտավներ նկարում: 

Փորփրելով ամերիկյան պատմությունը, Քլայնը կենդանացրեց կտավում պատկերված աղջկան՝ ներկայացնելով նրա միայնակ կյանքն ու բարդացած հարաբերությունները ընտանիքի հետ: «Աշխարհից մի կտոր» գիրքը պատմում է մի կտոր այն մասին, թե ինչպես արվեստն ու ոգեշնչումը միասին կարող են արժեքավոր ժառանգություն ստեղծել:

Bestseller ռեվյու

Ցանկացած ամերիկացի կճանաչի «Քրիստինայի աշխարհը» կտավը: Եթե դուք էլ ճանաչեցիք` հավանաբար կգուշակեք թե ինչի մասին է գիրքը: Իսկ եթե ոչ, ապա պետք է իմանալ, որ կտավի հեղինակը Էնդրյու Ուայեթն է՝ 20-րդ դարի հայտնի ամերիկացի նկարիչ: Պետք է իմանալ նաև, որ կտավում հատուկ վայր է պատկերված՝ Օլսոնների ֆերման` Մեն նահանգում: Կտավում պատկերված կինը նկարչի մոտ ընկերն է՝ ֆերմայի սեփականատեր Քրիստինա Օլսոնը: Կինը ոչ թե նստել է խոտերի մեջ և բնությունն է վայելում, այլ չի կարողանում ընդհանրապես ոտքի կանգնել. վաղ տարիքում առաջացած հիվանդության պատճառով Քրիստինան զրկվել է քայլելու կարողությունից:

Բեյքըր Քլայնն իր գրքում պատմում է Քրիստինա Օլսոնի կյանքի պատմությունը մինչև Էնդրյու Ուայեթի հետ հանդիպելը: Չնայած նրան, որ առանց Ուայեթի գիրքն անիմաստ կլիներ, հիմնական շեշտը «Քրիստինայի աշխարհը» կտավի հերոսուհու և նրա ճակատագրի վրա է:

 Ատլանտյան ափերից ոչ հեռու գտնվող ֆերման շրջափակված է խիտ սաղարթներով, շուրջբոլորն էլ՝ անծայրածիր երկինք: Աղջկա հաշմանդամությունն ի հայտ եկավ դեռ վաղ հասակում, ծնողներն աղջկան դպրոցից հանեցին ՝ զրկելով նրան մարդկանց հետ շփվելուց: Երիտասարտ Քրիստինայի ամբողջ առօրյան միայն ֆերման էր: Աղջկա եղբայրները մեկը մյուսի հետևից լքել էին նրան՝ մեծ աշխարհում իրենց երջանկությունը գտնելու նպատակով գնացել քաղաք:

Քրիստինայի կյանքը փոխվում է, երբ հանդիպում է Էնդրյու Ուայեթին, ով այդ ժամանակ պատահական իր տուն էր եկել: Քրիստինայի մեջ մարդիկ տեսնում էին ամեն ինչ, բացի նրա մարդ տեսակից՝ հաշմանդամություն, խղճահարություն, աշխարհից լքված, մեկուսացած աղջիկ: Ոչ ոք չի ցանկանում տեսնել աղջկա սիրտը, տեսնել նրան այնպես, ինչպես ինքն է իրեն տեսնում՝ նուրբ ձեռքերով, հարդարած մազերով, գեղեցիկ վարդագույն զգեստով, ռոմանտիկ և մտածկոտ: Փակվելով միանգամից երկու բանտում՝ ներքին և արտաքին, Քրիստինան ապրում է աշխարհից կտրված. ասես գոյություն էլ չունի: Առաջինը՝ ով տեսավ աղջկա մեջ նրա անկեղծ ու խորը սիրտը և գնահատեց այն, Ուայեթն էր:  Տղայի սիրահարված հայացքը, ուշադրությունը աղջկա նկատմամբ, ոչ միայն կյանքին նոր իմաստ էին հաղորդում, այլև երևան հանում աղջկա գոյությունը:

Սկսելով հայտնի նկարի և դրա ոչ պակաս հայտնի հերոսուհու կյանքի նկարագրությամբ, Բեյքըր Քլայնը նկարչի վրձնից արվեստի լեզվով խոսում է աշխարհի մասին: Քրիստինա Օլսենի և Էնդրյու Ուայեթի սիրո պատմությունը հեղինակը ներկայացնում է՝ նկարի և նկարչի իր պատկերացմամբ՝ զգայուն ու տպավորիչ: 

 

Գալինա Յուզեֆովիչ

Meduza

1 ռեվյու՝ «Աշխարհից մի կտոր» գրքի համար

  1. Rated 5 out of 5

    A.A.

    Ձեզ երբևէ չի հետաքրքրել, թե ովքե՞ր են այն մարդիկ, որ պատկերված են կտավներում։ Ոչ թե պարզապես կտավներում, այլ համաշխարհային ճանաչում ունեցողներում։ Ասենք, ի՞նչ էր մտածում Մոնա Լիզան, ի՞նչ էր արել մինչև Դա Վինչիի հետ հանդիպելը և ինչ եղավ նրա հետ։ Մոնա Լիզայի դեպքում դեռ ուսումնասիրություններ կան։ Իսկ մյուսների՞։ Ահա այդպիսի գեղարվեստական փորձ է արել ամերիկացի գրող Կրիստինա Բեյքեր Քլայնը, որի վեպը ամերիկյան թերևս ամենահայտնի կտավի մասին է՝ Էնդրյու Ուայեթի «Կրիստինայի աշխարհի»։

    Մեզ մոտ ոչ այնքան ուսումնասիրված է, բայց ԱՄՆ-ում գրեթե սրբապատկեր դարձած այս կտավն ուսումնասիրում են դպրոցում, այդ մասին անցնում են Արվեստի պատմություն առարկայով բոլոր համալսարաններում։ Ուայեթի կտավի մասին գրել են շատերը՝ ինչպես է այն ստեղծվել, ով է եղել Կրիստինան, ինչու է հողին հենված։ Սա այնքան կարևոր կտավ է, որ Կրիստինայի տունը Մեն նահանգում դարձել է թանգարան։ Կրիստինան այնքան հայտնի է, որ 2015-ին հատուկ բժշկական համաժողով է անցկացվել՝ ուսումնասիրելու Ուայեթի կտավի գլխավոր հերոսուհու տեղաշարժի դժվարությունների պատճառը։

    Եվ ահա, փաստագրությամբ զինված, մեկ այլ Կրիստինա, այս անգամ գրողը, նոր շունչ է տալիս կտավին՝ ներկայացնելով գլխավոր հերոսուհու կյանքը։ Վերցնելով փաստերը, օրինակ ե՞րբ է ծնվել հերոսուհին, ինչպե՞ս է հանդիպել նկարիչին, ինչ ընտանիքից է եղել, Կրիստինա Բեյքեր Քլայնը կառուցել է մի ամբողջ կենսագրություն՝ Կրիստինայի պատմությունը կտավից տեղափոխելով գրական էջեր։

    Հայտնի է, որ կտավի հերոսուհին ծնվել 1893թվականին։ Ծնվելուց հետո պարզվել է, որ վերջույթները՝ ձեռքերն ու ոտքերը, թույլ են և որքան մեծացել է, այնքան դժվարությամբ է կարողացել տեղաշարժվել։ 40 տարեկանից հետո ուղղակի սողացել է հողի վրա։ Ապրել է Մեն նահանգի գյուղերից մեկում, բլրի վրայի եռահարկ տանը՝ իր եղբոր հետ միասին։ Հենց այդ ժամանակ էլ նրան այցելում են երիտասարդ նկարիչ Էնդրյու Ուայեթը և նրա կինը։ Սկսվում է իսկական ընկերություն, որ շարունակվում է ավելի քան 30 տարի։ Կրիստինան դառնում է Ուայեթի գլխավոր մուսան, որի գլուխգործոցն իհարկե «Կրիստինայի աշխարհը»կտավն է։

    Վեպը հեղինակը սկսում է նկարչի ու Կրիստինայի ծանոթությունից, հետո աստիճանաբար ներկայացնում նաև գլխավոր հերոսուհուն։ Նրա մանկությունը, ծնողներին, եղբայրներին։ Պատանեկան տարիքի չստացված սիրավեպը, հիվանդության բարդությունը, զարգացումը, Կրիստինայի կենսափիլիսոփայության, հոգու և կենցաղի փոփոխությունը։ Վեպի հանգուցալուծումը հենց հայտնի կտավի ստեղծումն է և հերոսուհու արձագանքը։

    Կրիստինա Բեյքեր Քլայնը շատ դիպուկ կարող է փոխանցել այն, ինչ նկարել է Ուայեթը։ Կտավին նայելով, գիրքը կարդալով՝ հասկանում ես, որ գործ ունես կնոջ հետ, ով իրականում հոգու խորքում աղջիկ է մնացել , որ պարփակված է անկարող մարմնում, և տնակում, որ մի կողմից, ամենաբարձրն է շրջակայքում, բայց և միայնակ է հորիզոնում։ Կտավը ավելի շատ հոգեբանական բնապատկեր է, քան դիմանկար, ոչ թե բնակավայրի այլ հոգեվիճակի նկարագրություն։

    Ուայեթի նկարներն առհասարակ, և այս գլուխգործոցը հատկապես, երկշերտ են։ Մի կողմից, ամերիկյան ռեալիզմ է՝ հստակ ուրվագծերով, գույներով, ստվերով ու լույսով, մյուս կողմից, թաքնված էներգետիկայով, դուալիստական շերտով՝ ինչպես հերոսուհին։ Նա հողին ոչ պառկած է, ոչ հենված, դիմագծերը չեն երևում, բայց վարդագույն պարզ հագուստը հուշում է նրա երիտասարդ ոգին, բայց անհամաչափ բարակ ու կնճռոտ ձեռքերը՝ անառողջ մարմինն ու գուցե արդեն մաշված տարիքը։

    Վեպը և կտավը մարդկային պայքարի, մեծ աշխարհում իր տեղը փնտրող կնոջ մասին է, որը և ներսից և դրսից, պատված է սպիերով։ Ինչպես ապրել, եթե դատապարտված ես ապրել անկարող մարմնում, մնալ ստվերների ու դատարկ տանը ու դիմանալ հորիզոնին և միայնությանը։ Ահա այս մասին են վեպն ու կտավը։

Ավելացնել ռեվյու

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

A Piece of the World

ISBN

978-5-86471-778-3

Գրական մրցանակներ

Goodreads Choice Award Nominee for Historical Fiction (2017)

Հրատարակության տարի

2017

Էջերի քանակը

351

Հեղինակ

Քրիստինա Քլայն

Հրատարակիչ

Ֆանտոմ Պռես

Սերիա

ԳՐՔԵՐ