Շապիկի դարձերես
Թերթել

Մենությունից ավելի քաղցր

Rated 5.00 out of 5 based on 1 customer rating
(1 customer review)

Յուն Լիի նոր գրքում երիտասարդ գեղեցկուհու առեղծվածային սպանությունն է, որը տարիներ շարունակ տանջում է 3 ընկերներին:
Փոքր ժամանակ Մորանը, Ռույուն և Բոյանը առեղծվածային սպանության մասնակից են եղել, որի ժամանակ իրենց ընկերներից մեկը մահացու թունավորվել է: Մեծանալով երեք ընկերները բաժանվել են և ամեն մեկը աշխարհի մի ծայրում նոր կյանք է սկսել: Մորանն ու Ռույուն ապրում են Ամերիկայում, իսկ Բոյանը` Չինաստանում: Անցյալի հանցավոր մութ էջերը տանջում են երեքին էլ հավասար: Ռույուն Կալիֆորնիայում որպես խնամակալ է աշխատում և հոգ է տանում տեղացի մի կնոջ ծնողների: Մորանը Վիսկոնսինում այցելում է իր նախկին ամուսնուն, ում չափից դուրս շատ բարության պատճառով Մորանը նախընտրեց միայնակ մնալ: Բոյանը անցյալում կատարվածի պատճառով չի կարողանում երջանիկ կյանք կառուցել:  

Մարդկային բնության ու կյանքի մասին «Մենությունից ավելի քաղցր» վեպը Յուն Լին գրել է յուրահատուկ զգայունությամբ` ներկայացնելով անցյալի դառը ազդեցությունը ներկայի ու ապագայի վրա:

Bestseller ռեվյու

80-ականների փոփոխական Չինաստանում, 4 ընկերներից տարիքով ամենամեծը և խմբի լիդերը` գեղեցկուհի Շաոմին դառնում է հաշմանդամ. ընկերներից մեկը նրա ըմպելիքի մեջ այնպիսի թույն է լցրել, որը զրոյացնում է մարդու ուղեղի մտածելու կարողությունը: Թե այդ 3-ից ո՞վ է արել և ինչո՞ւ` պարզ չէ: Մորանի, Ռույուի և Բայանի կյանքը դառնում է անտանելի: Մորանն ու Ռույուն տեղափոխվում են Ամերիկա` նախընտրելով միայնակ ապրել, իսկ Բայանն ամուսնանում է: Տղայի երջանիկ ամուսնությունը կարճ կյանք է ունենում, երբ տարիներ անց մահանում է Շաոմին:

Յուն Լիի «Մենությունից ավելի քաղցր» գիրքը դետեկտիվ չէ և ոչ էլ այդ ժանրի մի բան: Ընթերցողը միանգամից հասկանում է Շաոմիի հետ կատարվածը, սակայն դրդապատճառն ու մանրամասներն ընթերցողին գաղտնի է մնում: Յուն Լին խուսափել է արհեստական ուշադրությամբ ընթերցողին գրավելուց: Գլխավոր խնդիրը ոչ թե մարդասպանին բացահայտելն է, այլ ընթերցողին երեք տարբեր անհատականություններ ներկայացնելը: Բայանը գտել է երջանիկ կյանքի երեք բաղադրիչները` մեծ առանձնատուն, երիտասարդ ու հմայիչ կին և շքեղ մեքենա: Մորանը փակվել է իր տանն ու կտրել արտաքին աշխարհի հետ բոլոր կապերը, իսկ Ռույուն իր սրտի մեջ երկաթյա դարպաս է դրել, որը ոչ ներսից և ոչ էլ դրսից հնարավոր չէ բացել: Երեքն էլ հոգու խորքում դժբախտ են, փորձում են մոռանալ անցյալում գործած մեղքերը: Ամեն ինչ փոխվում է, երբ «անցյալը» որոշում է երեքին էլ կյանքը նոր էջից սկսելու հնարավորություն տալ:

Տխուր վեպ, կամ վեպ-մեդիտացիա, երկու դեպքում էլ Լիի «Մենությունից ավելի քաղցր» վեպը նման է Վոն Կար-Վայայի «Սիրո տրամադրությունը» գրքին, իսկ բովանդակության մասով` Հարուկի Մուրակամիի «Անգույն Տսկուրու Տազակի» (մանկական ընկերության կործանման մասին): Նմանությունների հետ մեկտեղ, Յան Լիի կտրուկ և փխրուն վեպը յուրահատուկ է և եզակի: 

 

Գալինա Յուզեֆովիչ

Meduza

1 ռեվյու՝ «Մենությունից ավելի քաղցր» գրքի համար

  1. Rated 5 out of 5

    A.A.

    Ինչո՞ւ հարդարել տեղաշորը, եթե նորից ես քնելու, ինչո՞ւ սիրել, եթե միևնույն է հիասթափվելու ես, ինչո՞ւ կազմել ընտանիք, եթե վերջում միայնակ ես մնալու։ Որքան էլ աբսուրդ հնչեն այս հարցերը, հենց սրանց պատասխաններն են փնտրում «Մենությունից էլ բարի» վեպի հերոսները։ Ու փնտրում են՝ ուսերի հետևում ունենալով մի մեծ, չասված ու անավարտ ողբերգության ժառանգություն։

    Մեկ բակում մեծացող 15-ամյա տղայի ու աղջկա տեսադաշտում, հարևանությամբ և դասարանում է հայտնվում մի նոր աղջիկ՝ որբ, լռակյաց, զուսպ ու չափից դուրս սառնասիրտ։ Հետո իհարկե, սառույցը ինչ որ չափով կկոտրվի, նույնիսկ փոքրիկ սիրավեպ կառաջանա, բայց այդ ամենը կխամրի մեկ ողբերգությամբ, որն ամբողջությամբ կփոխի 3-ի ճակատագիրը։

    Վեպն այս երեքի մասին է՝ այն ժամանակ ու հիմա՝ 20 տարի անց և իհարկե, թե ի՞նչ է պատահում, երբ մի օր որոշում ես այնուամենայնիվ գտնել քեզ հուզող հարցերի պատասխանները։ Իսկ պատասխանը տրվում է յուրաքանչյուրին չափազանց ծանր՝ մեկի համար 2 ամուսնալուծությունից հետո, մյուսին 20-ամյա կատարյալ միայնությունից, երրորդին ՝ չստացվող ու ընդհատվող կապերից հետո։

    Իյուն Լիի վեպը հենց առաջին իսկ րոպեից տալիս է գլխիդ՝ անսպասելի խորությամբ, գրական վարպետությամբ, հերոսների համոզիչ ներաշխարհով ու ամեն մեկի մենության այնպիսի մի ներաշխարհով, որ հենց առաջին գլխից հետո ունենում ես «վաու» էֆեկտ։ Իսկ վեպի թերևս գլխավոր ուղերձը և հերոսների գլխավոր՝ իսկ ինչ կա ավելի հանգիստ, ավելի ազնիվ, ավելի ռացիոնալ, քան գիտակցված մենությունն է, հարցի պատասխանը ստանում ես նախավերջին գլխում։ Հետո ընթերցում ևս 2 էջ։ Փակում գիրքը։ Ու գնում գրկելու քո սիրելլիին։ Մենությունից էլ բարի՝ հոգատարությունն է։ Սերն ու հոգատարությունը։

Ավելացնել ռեվյու

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Kinder Than Solitude

ISBN

978-5-17-982500-5

Գրական մրցանակներ

PEN Open Book Award Nominee for Longlist (2015)

Հրատարակության տարի

2018

Էջերի քանակը

410

Հեղինակ

Յուն Լի

Հրատարակիչ

Կորպուս

Սերիա

ԳՐՔԵՐ