Շապիկի դարձերես
Թերթել

Հիմա մասամբ գիտեմ

Rated 5.00 out of 5 based on 1 customer rating
(1 customer review)

Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի սպանդից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։

Փոլ Իգնեշիուսը պատմում է նաև Հարվարդում սովորելու, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ԱՄՆ կառավարությունում աշխատելու մասին։ Ի վերջո, հեղինակը նկարագրում է այն պատմական ուղևորությունը, որի ընթացքում այցելել է Արևմտյան Հայաստան և Երևան։ Հայերեն թարգմանության համար գրքում հատուկ նախաբան են գրել Փոլ Իգնեշիուսի զավակները՝ Դեյվիդ, Սառա, Էմի և Ադի Իգնեշիուսները։

Bestseller ռեվյու

Որպես Փոլ Իգնեշիուսի 4 զավակներ, ուրախ ենք հայ ընթերցողին ներկայացնել մեր հոր հրաշալի հուշագրությունը: Հույս ունենք, որ նրա բազմաթիվ ձեռքբերումներն ու մասնագիտական նվաճումները ոչ միայն հայերին կստիպեն հպարտանալ եւ ոգեշնչվել, այլեւ ուրիշ ժողովուրդների: Վերնագիրը, որ մեր հայրն ընտրել է այս գրքի համար՝ «Հիմա մասամբ գիտեմ», վկայում է նրա եզակի համեստության եւ իրեն Ամերիկայի մեծ պատմության ընդամենը մի փոքրիկ մասնիկը համարելու մասին: Մեծ պատմություն, որի հերոսներն իր պես ներգաղթյալների ընտանիքներն են. նրանց ճակատագրերը ջրի երես են դուրս գալիս անկանխատեսելի, երբեմն առեղծվածային ձեւով: Մեր հայրը մեծացել է Գլենդելում, որը դեռ չէր դարձել այն քաղաքը, որտեղ հիմա Հայաստանից դուրս ամենամեծ թվով հայերն են ապրում: Այս անկեղծ հուշագրությամբ Փոլը ներկայացնում է սերունդների հերթափոխը: Նա գրում է, օրինակ, իր մոր «Բեքստին» դաշնամուրի մասին, որն Անգլիայից տարան Ամերիկա,  որովհետեւ ընկերներն ասել էին. «Նման բան այսօր Կալիֆոռնիայում հաստատ չեք գտնի»: Այդ դաշնամուրն այժմ Փոլի որդի Դեյվիդի հյուրասենյակում է։

Փոլը գրում է. «Նրա (Դեյվիդի) դուստր Էլիզան նստում է Էլիզա մորս դաշնամուրի աթոռակին, որ նվագի ու պատրաստվի իր համերգին... Դաշնամուրին դրված է մորս լուսանկարը: Մայրս նկարում նստած է նույն աթոռին եւ նվագում է նույն դաշնամուրը։ Թվում է, թե երկու Էլիզաներն էլ՝ եւ՛ նկարինը, եւ՛ թոռնուհին, նստած են այդ դաշնամուրի առաջ, նույն աթոռակին ու ապրում են երաժըշ տության հանդեպ նույն սիրով»: Մեր հոր երիտասարդ տարիները լի են եղել ընտանեկան ջերմությամբ ու ընկերներով: Նա նկարագրում է այն երանելի, պարզ ժամանակները՝ «ծիրաններով ճակատամարտը», ճայթուկներով թենիս խաղալը եւ ճոխ կիրակիներին շիշ-քեբաբ պատրաստելը:

Փոլը պատմում է 1944 թվականի սեպտեմբերի 14-ին Փերլ Հարբորից իր նավարկության մասին, որը նպատակ ուներ ճակատամարտ տալ Լետի ծովածոցում՝ պատմության մեջ ամենամեծ ծովային ճակատամարտում: Նրա նավն ապահովում էր գեներալ Դուգլաս ՄակԱրթուրի զորքի ափհանումը Ֆիլիպինյան կղզիներ։ Փոլն ու նրա զինակիցները չգիտեին, որ ճապոնացիները հսկայական նավատորմ էին ուղարկել, որպեսզի կասեցնեն ԱՄՆ զորքի առաջխաղացումը՝ հույս ունենալով, որ դա կփոխեր պատերազմի ընթացքը: Փոլի ավիակիրը կոչվում էր «Թաֆի-2»: Հյուսիսում հարձակման ենթարկվեց «Թաֆի-3»-ը՝ տալով բազմաթիվ զոհեր: Փոլի նավը խնայում էր տորպեդները եւ մեկը մյուսի հետեւից ուղարկում իր օդանավերը՝ թշնամու նավատորմի վրա հարձակվելու համար։

Փոլը պատերազմից վերադարձավ Հարվարդի բիզնես դպրոց, որտեղ ստացավ մագիստրոսի աստիճան: Հենց այդտեղ էլ հանդիպեց իր կյանքի սիրուն՝ Նենսիին, որը Փոլի քույր Միգսի հետ սովորում էր Ուելսլիի քոլեջում: Փոլի ու Նենսիի կապն այնքան ամուր էր, որ ամուսնությունը հարատեւեց 70 տարի: Նրանք 4 երեխա մեծացրին:
Փոլի հարուստ կենսագրության մասին շատերը գիտեն: Սակայն իր այս հուշագրությունից մի բան է ակնհայտ՝ նա ընտանիքի նվիրյալ էր: Այդ նվիրվածությունը շարունակվեց ամբողջ կյանքի ընթացքում եւ նպաստեց մեր՝ նրա երեխաների դաստիարակությանը:

Մեր ծնողները գերզբաղված էին, բայց նաեւ նվիրված էին մեզ, օգնում էին, որ յուրաքանչյուրը գտնի կյանքի իր ուղին (նույնիսկ եթե համաձայն չէին մեր ընտրության հետ): Նրանց սատարման ու շնորհած ազատության շնորհիվ ամեն մեկս գտավ իր կոչումը: Դեյվիդն ու Ադին լրագրողներ են: Դեյվիդը սյունակագիր է Վաշինգտոն Պոստում եւ 10 վեպի հեղինակ: Ադին «Հարվարդ բիզնես ռեվյուի» գլխավոր խմբագիրն է: Սառան ու Էմին ընտրեցին իրավաբանության ուղին: Սառան Հայագիտական ուսմանց եւ հետազոտությունների ազգային ընկերակցության գործադիր տնօրենն է: Էմին Նյու Հեմշիրի գերագույն դատարանի դատավոր է:

Չորսս էլ միշտ հպարտացել ենք մեր ծնողների ձեռքբերումներով, նրանց սերն ու աջակցությունն ավելի շատ զգացել ենք այն ժամանակ, երբ տատանվել ենք կամ սխալվել: Մենք հպարտ ենք, որ մեծացել ենք ինտելեկտուալ միջավայրում՝ ազնվորեն ու եռանդագին նվիրվելով հանրային ծառայությանը: Ու այս ամենը՝ երաժշտության հանդեպ սիրով եւ սուր հումորով համեմված: Հուսով ենք, որ մեր հոր «Հիմա մասամբ գիտեմ» հուշագրությունը բոլորին կօգնի հասկանալ այն հրաշալի ժամանակները, որոնք մենք ենք տեսել։

Դեյվիդ, Սառա, Էմի եւ Ադի Իգնեշիուսներ

1 ռեվյու՝ «Հիմա մասամբ գիտեմ» գրքի համար

  1. Rated 5 out of 5

    Տաթև

    Հրաշալի գիրք

Ավելացնել ռեվյու

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Now, I Know in Part

Էջերի քանակը

480

ISBN

978-9939-9217-1-6

Հրատարակության տարի

2019

Հեղինակ

Փոլ Իգնեշիուս

Հրատարակիչ

Նյումեգ

Սերիա

ԳՐՔԵՐ