Bestseller ռեվյու
«Ես հիացած եմ Էմանուել Մակրոնի ընտրարշավով, նա պաշտպան է կանգնել ազատական արժեքներին՝ ներկայացնելով այն կարևոր դերը, որը Ֆրանսիան խաղում է Եվրոպայում և ամբողջ աշխարհում, և նա իրեն նվիրել է ֆրանսիացի ժողովրդի լավագույն ապագային։ Նա դիմում է մարդկանց՝ ապավինելով նրանց հույսերին և ոչ վախին»:
Բարաք Օբամա, ԱՄՆ նախկին նախագահ
«Այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում Ֆրանսիայի քաղաքականության մեջ»։
The Observer
«Այս գիրքը հատուկ պատկերացում է տալիս այն մարդու մասին, որը շատ անսովոր է, ինչ էլ նրա մասին մտածեք»։
The Sunday telegraph
1 ռեվյու՝ «Հեղափոխություն» գրքի համար
-
Մակրոնի «Հեղափոխություն» գիրքը ժանրի բոլոր կանոններով պետք է չունենար ընթերցողների լայն շրջանակ, այն իմաստով, որ այն գրվել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններից առաջ և ըստ էության ներկայացնում է նրա նախընտրական հիմնական թեզերը։
Բայց պարզվեց, որ երբեմն հրատարակչական կանխատեսումները սխալ են դուրս գալիս։ Մակրոնի գիրքը հետաքրքիր է շատ շատերին։ Հավանաբար այն պատճառով, որ մարդիկ ցանկանում են լսել, նախ, թե ինչ խնդիրներ ունեն Ֆրանսիացիաները, և հետո, ինչպես են պատրաստվում դրանք լուծել։
Հանուն արդարության պետք է նկատել, որ Մակրոնը պարզապես ինվենտարիզացիայի չի ենթարկում երկրի մարտահրավերները. նա դա անում է թվերով, փաստերով, խելամիտ դիտարկումներով, պատմական զուգահեռներով։
Հաշվի առնելով Ֆրանսիայի երիտասարդ նախագահի շատ տպավորիչ քաղաքական կարիերան և հաղթանակը, գիրքը կարող է նաև որոշակի ինսայդերական դուռ բացել դեպի ֆրանսիական հասարակություն և հասկանալ նաև Մակրոնի ֆենոմենը։
A.A. –