Շապիկի դարձերես
Թերթել

Յուրահատուկները

Rated 5.00 out of 5 based on 1 customer rating
(1 customer review)

1974 թվական: Ճամբարում 6 երիտասարդի ծանոթությունը դառնում է սկիզբ՝ հարատև և ամուր ընկերության: Ոչ ոք չէր պատկերացնում, որ ժամանակներն այսքան արագ կփոխվեն. մանկությունը դառնում է պատանեկություն, երազանքները՝ եկամտաբեր աշխատանք:  Ջուլս Ջոնսընը դերասանուհի է, ով նախընտրելով ընտանեկան կյանքը, հրաժարվեց աստղային կարիերայից: Ընկերներից երաժիշտ Ջոնան հրաժարվում է երաժշտությունից և դառնում ինժիներ: Իթընն ու Աշ Վուլֆը ամուսնանում են և դառնում հաջողակ մեծահարուստներ:

Վուլիցերի գիրքը պատմում է տաղանդի, արվեստի, նախանձի, հարստության ու իշխանության մասին. թե ինչպես դրանք կարող են ազդեցություն ունենալ տարիների ամուր ընկերության վրա: 

Bestseller ռեվյու

ԱՄՆ-ումՄեգ Վուլիցերին համեմատում են Ջեֆրի Եվգենիդիսի և Ջոնաթան Ֆրանզենի հետ: Վուլիցերը բոլորից լավ, նկարագրում է հրեշտակների թռիչքը պուշկինյան ոճով` մի կողմից փոքրիկ անձնական կյանք և մյուս կողմից ամերիկյան պատմության երկաթե ոտքը: 

«Յուրահատուկները» գրքի հերոսները միմյանց հետ ծանոթանում են 70-ականների «տաղանդավոր երեխաներ»-ի համար գործող «Անտառային հոգի» ամառային ճամբարում: Երեք տղայի ու երեք աղջկա իրար են կապում երիտասարդական ցանկությունները` առանձնանալ շրջակա աշխարհից, ցույց տալ իրենց առանձնահատկություններն ու հետաքրքրությունները: 

Ժամանակը կանգ չի առնում, հերոսները մեծանում են, իսկ ընկերությունը գնալով` անհետանում: Կյանքի ընթացքը չի փոխվում` փոքրիկ բացառությամբ. ընկերների փոխադարձ սերը` փոխվում է նախանձի: Գլխավոր հերոսը` Ջուլսը, շատ շուտ հասկանում է, որ իրենց «հրաշք» խմբում ինքն այդքան էլ յուրահատուկ չէ, չունի առանձնահատուկ տաղանդներ: 

Ընկերներից ամենատաղանդավորը` Իթան Ֆիգմենն, ամուսնանում է գեղեցկուհի Աշի Վուլֆի հետ: Երկուսն էլ անհավանական բարձունքների են հասնում. միլիոնատեր Իթանը դառնում է աշխարհահռչակ անիմատոր, ում սերիալները «Սիմսններ»-ի պես հայտնի են դառնում, իսկ Վուլֆը` թատերական ռեժիսոր և պահանջված դերասանուհի: Այդ ընթացքում մինչ Իթանն ու Վուլֆը հաջողության տարերքի մեջ են, Ջուլզը խաչ է քաշում բեմական կարիերայի վրա և վերականգնելով հոգեբանի լիցենզիան ամուսնանում է ուլտրաձայնանային դիագնոստիկայի մասնագետ Դենիի հետ (ով ոչ մի յուրահատկություն չունի): Ի տարբերություն ընկերների, որոնք լողում են փառքի ու հաջողության օվկիանոսում, Ջուլսն ապրում է հասարակ կյանքով` առանց առանձնահատուկ հետաքրքրությունների: Ուրիշների խաբուսիկ հաջողություններով չգերվելու և սեփական կյանքի իմաստը գտնելու համար, հերոսը վերադառնում է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է: «Անտառային հոգի» վերադառնալն արդեն մեծ քայլ է հերոսի կյանքում:

Մեգ Վուլիցերըանկեղծ մի  պատմություն է պատմում այն մասին, որ մանկական տարիքի կրքերը` կոմպլեքսների հետ մեկտեղ, մարդուն կարող են վատ դրության մեջ դնել: Երջանկությունն ամեն մեկին յուրովի է տրվում և հավասար: Կարևորը երջանկության մեջ չխեղդվելն ու կյանքի իմաստը գտնելն է  Վուլիցերը գրական եզակի առանձնահատկությամբ չի խնայում ոչ գրքի էջերը, ոչ էլ հերոսներին: Վեպի թերությունը (լավ, թերություն չէ` փոքրիկ թերությունը) կայանում է նրանում, որ վեպը գրված է կոնցեպտուալ պարզությամբ. այսինքն իմաստային առումով պարզ գաղափարի մասին: Մինչև հասկանում եք գրքի իմաստը (իսկ իմաստը կհասկանաք 600 էջանոց գրքի սկզբի 100 էջերում) ամբողջ «յուրահատկությունն» ավարտվում է: Ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ է, բայց Ֆրանզեն չէ` տիեզերական չափերով և բազմաշերտ վեպերով:

 

Գալինա Յուզեֆովիչ

Meduza

1 ռեվյու՝ «Յուրահատուկները» գրքի համար

  1. Rated 5 out of 5

    A.A.

    Օսկարակիր «Խելացի Ուիլլ Հանթինգը» ֆիլմում կա մի էպիզոդ, որտեղ համալսարանական թիթիզ ուսանողը փորձում է բարում ուսանողուհու կպցնել , որն այդ ժամանակ խոսում էր մեկ այլ, ոչ-ուսանող տղայի հետ։ Ուսանողի և ոչ-ուսանող տղայի միջև լեզվակռիվ է սկսվում աղջկա համար, որը շատ անսպասելի վերածվում է գիտական մենամարտի։ ՈՒ պարզվում է, որ ոչ-ուսանողը ավելի շատ բան գիտի։ «Հա, – ասում է ուսանողը, երբ վերջում նեղն է ընկնում ,- բայց ես իմ դիպլոմով գործ կգտնեմ, իսկ դու, առանց կրթության սպասավոր էլ կմնաս, թեկուզ շատ կարդացած»։ «Այո՛, -պատաստախանում է ոչ-ուսանողը, – բայց ես գոնե հետաքրքիր կլինեմ»։

    Մենք բոլորս երիտասարդ ժամանակ փորձում ենք լինել օրիգինալ, հետաքրքիր, բացառիկ ու մեզ թվում է, որ իրականում կա մեր մեջ մի հատկություն, որ դեռ կբացվի, կբացահայտվի ու մեզ կդարձնի փայլող աստղ, աննախադեպ երևույթ։ Իսկ ի՞նչ ենք իրականում դառնում։ Հենց այս հարցին է փորձում պատասխանել ամերիկյան ժամանակակից գրականության ամենահաջողակ կին-գրողներից մեկը՝ Մեգ Վուլիցերը, որի գիրքը՝ «Հետաքրքիրները» կամ «Բացառիկները» (The interestings) 6 ընկերների մասին է, որոնք հանդիպում են շնորհաշատ երեխաների ամառային ճամբարում, մտերմանում, ընկերանում, ոմանք ամուսնանում և ապրում։ Մեգը ցույց է տալիս նրանցից յուրաքանչյուր ճանապարհը։

    «Բացառիկները» մեծ արձագանք է ստացել ԱՄՆ-ում, այս գրքի մասին դրական ռեցենզիաների պակաս չի եղել։ Մեգ Վուլիցերին համեմատել են նույնիսկ Ջոնաթան Ֆրանզենի հետ։ Այս ոճը, որ երբեմն անվանում են «քաղաքային արձակ» հենց Ֆրանզենին է հատուկ, որտեղ հերոսների ճակատագրերը տեղադրված են բուռն քաղաքի՝ քաղաքային ու քաղաքական իրադարձությունների ֆոնին։ Բայց ֆրանզենի դեպքում, իր հերոսների ճակատագրերն են ֆոն՝ երկրի ու աշխարհի փոփոխությունները ներկայացնելու, ընտանիքի ու մարդու արժեքային էվոլյուցիան վեր հանելու համար։ Մինչդեռ Վուլիցերի մոտ ճիշտ հակառակն է. սա շատ ավելի կամերային արձակ է, պարփակված Նյու-Յորքով։ Ու այն իսկապես շատ նյու-յորքյան է, որովհետև ինչպես սիրում են կատակել «Սեքսը քաղաքում» հիթային սերիալի հերոսուհիները. «Միթե՞ կյանք կա Մանհեթենից դուրս»։

    Վուլցերի գիրքը երբեմն համեմատում են մեկ այլ ամերիկյան գրական հիթի՝ Հանյա Յանիգախարայի «Փոքր կյանքի» հետ, որը նույնպես ճիշտ չէ։ «Փոքր կյանքը» մեկ մարդու ողբերգական կյանքի մասին է, սեքսուալ տրամվաների, որ երբեք չի անցնում։ Մինչդեռ Մեգ Վուլիցերի գիրքը ունի մի քանի շերտ։ Այն առաջին հերթին երկու կնոջ ընկերության մասին է, ընկերություն՝ այնքանով, որքանով հնարավոր է երկու կնոջ միջև՝ փոխադարձ նախանձով, բայց անփոխարինելիությամբ։ Սա նաև պատմություն է երկու ընկերների միջև անպատասխան սիրո մասին, որ ձգվում է ամբողջ կյանք։ Սա պատմություն է պարզ, հասարակ երջանկությունը երբեմն չնկատելու, ամեն ինչ սովորական դարձնելու և երկրորդական կամ ուրիշներով ապրելու ու դժբախտանալու մասին։

    Մեգ Վուլիցերին հաջողվել է ստեղծել ինքնատիպ գործ։ Այստեղ ամեն մեկը կգտնի իրեն հարազատ սյուժետային գիծ, հարազատ հերոս, ծանոթ իրավիճակ, դիպուկ նկարագրություններ ու վերջաբան, որ այնքան տրամաբանական է, որ ցավեցնում է, այնքան կյանքին մոտ, որ ուզում ես ասել՝ հա ճիշտ ես, բայց դե ուրիշ բան մտածեիր։ Բայց մյուս կողմից, հենց այդպիսի ֆինալն է, որ գործը դարձնում է մանիֆեստ, իր կանխատեսելի դաժանությամբ և կախման կետերով։ Կարևոր չէ, թե վերջում, ի՞նչ կամ ի՞նչպես եղավ։ Ու ոչ էլ թե ո՞վ մնաց։ Ի վերջո, երջանկությունը հենց այդ ընթացքն է, ոչ թե հանգրվանը, որը բոլորի դեպքում, առանց բացառության, մեկն է։ Մահը։

Ավելացնել ռեվյու

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

The Interestings

ISBN

978-5-9909712-2-6

Գրական մրցանակներ

Goodreads Choice Award Nominee for Fiction (2013)

Հրատարակության տարի

2018

Էջերի քանակը

672

Հեղինակ

Մեգ Վուլիցեր

Հրատարակիչ

ԼայվԲուք

Սերիա

ԳՐՔԵՐ