Bestseller ռեվյու
Հանյա Յանագիհարայի դեբյուտային գիրքը ընթերցողները նմանեցնում են նրա «Փոքր կյանքը» գրքին: «Անտառի մարդիկ» գիրքը գրել է նույն հեղինակը, վեպում շատ բաներ նույնիսկ ծանոթ կթվան: Սակայն սա ամբողջովին այլ վեպ է` սրընթաց սյուժեով, ավելի բուռն ու անսպասելի շրջադարձերով:
70-ականների Նոբելյան մրցանակի դափնեկիր, գիտնական-վարակաբան Նորթըն Փերինան աշխարհահռչակ բարերար է, ով տասնյակ երեխաներ է որդեգրել: Հաջողակ գիտնականը հանկարծ հայտնվում է մեծ սկանդալի կենտրոնում. նրա որդեգրած երեխաներից մեկը մեղադրում է Փերինային սեռական բռնության մեջ: Նորթընը հերքում է մեղադրանքը, սակայն դա չի փրկում նրան ճաղերի հետևում հայտնվելուց: Բանտում նրա համար հատուկ մեղմ պայմաններ են ստեղծվում: Նոբելյան մրցանակակիրը բանտում 2 տարի է անցկացնում, որի ժամանակ հարմարավետ մեկուսարանում սկսում է մտածել և վերհիշել անցյալը: «Անտառի մարդիկ» գիրքը հենց այդ մտքերի ու անցյալի հիշողությունների մասին է:
Սեռական բռնության թեման միանգամից գրավում է ընթերցողի ուշադրությունը, սակայն դրա մասին գրքում քիչ է խոսվում: Գրքում հեղինակը ներկայացնում է հերոսի վաղ կյանքի պատմությունը, որն առեղծվածային լինելուց բացի, լի է տարօրինակ պատմություններով ու ապշեցնող բացահայտումներով:
Փերինան Նոբելյան մրցանակ ստացավ «Սելինի սինդրոմ»-ը բացահայտելու համար: Միկրոնեզիայի Իվու-Իվու կղզում ապրող փոքրիկ ցեղը հնադարյան ջրային կրիայի միս է կերել: Այդ սինդրոմի կրողներն «անմահ» են դառնում: Փերինան ու իր աշխատանքային թիմը գալիս է կղզի հետազոտություն կատարելու: Պրոֆեսոր Փոլ Թալենթն ու իր օգնականը սկսում են հետաքրքրվել այս տարօրինակ տոհմի ավանդույթներով ու ծագումնաբանությամբ: Փերինան մասնակցում է տոհմի ավանդական զոհաբերման երեկույթին, որտեղ 10 տարեկան տղայի, որպես զոհաբերություն բռնաբարում են: Փերինան սեռական հարաբերություններ է ունենում 10-ամյա տղայի հետ:
Իվու-Իվույում «Հավերժ կյանքի» գաղտնիքը բացահայտելու մոլուցքով, Փերինան սպանում է ջրային կրիաներին՝ դրանց իր հետ Ամերիկա տանելու նպատակով: Նա առնետներին կերակրում է կրիայի մսով և պարզում, որ առնետների կյանքի տևողությունն այդպես 6 անգամ բազմապատկվում է: Փերինայի այս բացահայտումը գրավում է դեղագործական կազմակերպությունների ուշադրությունը և որոշ ժամանակ անց կղզի եկած դեղագործներն ու գործարարները սպանում են տեղաբնակներին, ոչնչացնում բոլոր կրիաներին՝ դրախտային կղզին վերածելով անապատի: Փերինայի պատճառով կղզու տեղաբնակներն աստիճանաբար մահանում են: Որպես օգնություն նա որդեգրում է անտեր մնացած երեխաներին, այդ թվում այն տղային, ում բռնաբարել էր:
Կատարվածի միակ մեղավոր Նորթընին սկսում է տանջել մեղքի զգացումը, որը գնալով ավելի է խորանում: Տարիներ անց տղան մեղադրում է խորթ հորը իրեն բռնաբարելու համար: Նորթանը բանտ է ընկնում:
Յանիգիհարան իր գրքում դիտմամբ փակում է չակերտները՝ ընթերցողին մութ սենյակում մենակ թողնելով: Բայց այս ամենի հետ մեկտեղ, ամենադաժան ու հուզիչ պահերին ընթերցողին հաջողվում է չկորցնել տիրապետումը և չխառնվել տեքստում ընթացող պատերազմներին: Յանիգիհարան խորասուզվում է պատասխանատվության, դրա փուլերի, գիտության զարգացման ճանապարհների և դրանց մեջ ընտրություն կատարելու մեջ:
Գալինա Յուզեֆովիչ
Meduza
1 ռեվյու՝ «Անտառի մարդիկ» գրքի համար
-
Հանյա Յանիգահարայի առաջին գիրքը, որն անկախ հրատարակության լեզվից՝ բնագրից թե ռուսերենից, կարդում են 2-րդ գրքից՝ «Փոքր կյանք» վեպից հետո, տրամաբանական է։ Քանի որ բոլորն էլ ուզում են տեսնել, թե ոնց է սկսել գրել, ինչպիսին է եղել առաջին փորձը։
Դե ինչ, այս գրքի մասին մի բան կարելի է ասել. Հանյան իսկապես տաղանդավոր գրող է և հենց առաջին գրքից էլ երևում է, որ ունի գրական պոտենցիալ, տաղանդ, երևակայություն և մեծ կտավ ստեղծելու կարողություն։ Այդ իմաստով վեպը տալիս է հենց այն զգացողությունը, ընթերցանության այն նպատակը, որի համար շատերը կարդում են այն։
Իհարկե թեման մի քիչ արտառոց է։ Նոբելյան մրցանակակրի կյանքն է, որի նկարագրությունը սկսվում է վաղը մանկությունից և ավարտվում բանտով, որտեղ հերոսը հայտնվում է իր որդերգրած 43 երեխաներից մի մասի նկատմամբ ունեցած սեռական ոտնձգության մեղադրանքի պատճառով։ Ընդ որում, հերոսն ունի իր իրական նախատիպը՝ դա իր հայրիկի ընկերն է, էլի Նոբելյան մրցանակակիր, որին ներկայացրել էին նույն մեղադրանքը։
Հանյան կարողանում է այդ վերջին թեման օդի մեջ կախած պահել, թողնում է ընկղմվես վեպի պատմության, բացահայտումների, Նոբելյան ստանալու ճանապարհի դժվարությունների մեջ։ Ու երբ թվում է` մոտենում ես ավարտին, երբ թվում է սկսում ես հերոսին ընկալել որպես չհասկացված, խղճուկ ու չդասավորված ճակատագրով պրոֆեսոր, Հանյան, հրաժեշտից առաջ ընդամենը ասում է. ես գիտեմ, որ դուք սիրեցիք հերոսին, գուցե այս Հետգրությունը կարդա՞ք։
Իսկ Հետգրությունն այնպես է տալիս գլխիդ, վերջին երկու էջն այնպիսի զզվանքով ու կատաղությամբ ես կարդում, որ ավարտելուց հետո հասկանում ես. մի ամբողջ գիրք համակրում էիր մեկին, որին չհասցրեցիր ինչպես կարգն է ատել։ Ատելու իրավունքը նա գողանում է քեզանից, ինչպես իր հերոսին՝ փախցնում է իրեն ատող հասարակությունից։ Ու ամեն մեկին տալիս խելագարության իր կղզին, և հերոսին վերադարձնում այնտեղ, որտեղից նա փախել էր, դրանից առաջ այնտեղ հայտնվել մեկուսացման, իսկ դրանից առաջ այդտեղ եկել նոր սկզբի ակնկալիքով։ Հերոսը հայտնվում է այնտեղ, որտեղ իր բոլոր մեղքերը իր աչքի առաջ են, սխալները՝ շոշափելի, իսկ մարդիկ՝ ծառների մեջ։
A. A. –