Bestseller ռեվյու
«Այս գիրքը լավ ընկերոջ նման սթափեցնող ապտակ է հասցնում: Այն զվարճալի է ու անպարկեշտ։Կարդացե՛ք, եթե պատրաստ եք մի կողմ դնելու ձեր բոլոր արդարացումներն ու ապրելու գրողի տարած լավ կյանքով»։
Սթիվ Քեմբ «Բարձրացրո՛ւ կյանքիդ որակը» բեսթսելլերի հեղինակ
«Երջանիկ ու ազատ ապրելու համար պետք է տարբերել ու առանձնացնել կարևոր արժեքներն անկարևորներից։ Սա հրաշալի գրված կիրառական փիլիսոփայությամբ գիրք է, որն ընթերցողին կօգնի հասնել դրան»։
Ռայան Հոլիդեյ «Խոչընդոտը ճանապարհ է, էգոն՝ թշնամի» բեսթսելլերի հեղինակ
«Մյուս բոլոր գրքերի հակապատկերն է։ Մի՛ փորձիր։ Հանձնվի՛ր։ Սխալվի՛ր։ Իջեցրո՛ւ չափանիշներդ։ Դադարի՛ր հավատալ ուժերիդ։ Տրվի՛ր ցավին։ Ու սպանի՛ր քեզ։ Ամեն կետը շատ ճշմարիտ է, օգտակար և շատ ավելի արդյունավետ, քան մեզ ծանոթ դասական հրապարակումները։ Հակիրճ է, բայց զարմանալիորեն խորը։ Ես այն մեկ գիշերվա ընթացքում կարդացի և հիմա պետք է վերընթերցեմ»։
Դերեկ Սիվերս «40 խորհուրդ նոր տեսակի ձեռներեցին» գրքի հեղինակ
13 ռեվյու՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի համար
-
Մարկ Մենսոնի երկրորդ գիրքը տպագրվելուց օրեր անց հայտնվեց TheNewYorkTimes-ի առաջին էջում, գլխավորեց բեսթսելլերների ցուցակը, ողողեց համացանցն իր նարնջագույն կազմով ու վաճառվեց ավելի քան 2 միլիոն օրինակով: Համաձայնեք` քիչ չէ: Եթե մտածում եք, որ նոնֆիքշն գրքերը չեն կարող հետաքրքիր լինել, այդ ի՞նչ պետք է գրեր 30 տարեկան բլոգերը, իսկ թքած ունենալն արվե՞ստ է, ու նման այլ բաներ. ուրեմն մի փոքր սպասեք: Եթե կարծում եք, որ այս գիրքն օգնում է մարդկանց դառնալ ավելի երջանիկ, գործազուրկից` մեծահարուստ, անհաջողակից` կինոյի տղա, ուրեմն էլ մի սպասեք, փակեք այս հոդվածը, այն անիմաստ է ու ձեզ միայն կբարկացնի:
Մարկ Մեսոնի գիրքը պոֆիգիզմի քարոզ չէ և ոչ էլ դրա 50 երանգները: Այս գրքի վերջում չկա հաշվեհամար ու գաղտնաբառ, որը ձեզ միլիոնատեր կդարձնի: Գրքի միակ նպատակը` կյանքին թեթև նայելու դժվար արվեստը սովորեցնելն է:
«Թքած ունենալու նուրբ արվեստը» ոչ գեղարվեստական, հրապարակախոսական ժանրի վառ օրինակ է` առանց փայլփլուն նկարագրությունների ու հուզական պաթոսի: Այն չի սովորեցնում թե ինչպես է պետք թքած ունենալ, առավել ևս դրա նուրբ արվեստը: Գիրքը խորհուրդների ու հետաքրքիր պատմությունների խնամքով ընտրված ու տրամաբանորեն կառուցած հետաքրքիր ժողովածու է, որն ընթերցելիս անհնար է չծիծաղել հեղինակի սուր հումորի վրա:Բլոգերն իր գրքում անդրադառնում է ամենապարզ երևույթներին` ինքնագնահատականից մինչև ամուսնալուծություն: Կիսվում է իր ու իր ընկերների հետ պատահած հետաքրքիր պատմություններով, որոնցից կարելի է դասեր քաղել: Մենսոնը որոշեց գիրք գրել, երբ հասկացավ, որ պրոբլեմների մասին միայն նստել, մտածելը հերիք չէ. այդպես ոչ մի հարց չի լուծվի: Եթե ինչ-որ մեկն ավելի լավն է քան դուք, նշանակում է նա ավելի շատ է ձախողվել: Հետևաբար, պետք չէ վախենալ ձախողումներից ու սխալվելուց: Թվում է պարզ բան է, բայց մտքովդ չէր անցել, չէ՞:
Մենսոնի կարծիքով կյանքում շատ երևույթների պետք է թեթև նայել: Սա է երջանկության պարադոքսալ բանաձևը:Գիրքը հետաքրքիր ու օգտակար կլինի հատկապես նրանց համար, ովքեր չնայած կարիերային ու անձնական կյանքին, այնուամենայնիվ դժբախտ են, նրանց համար, ովքեր անիծելով գնում են աշխատանքի և հեռանում նզովելով, ովքեր համոզված են, որ հենց ու միայն իրենց մոտ է, որ հաջողությունների ու անհաջողությունների սև ու սպիտակ զեբրան դարձել է միագույն գորշ, ովքեր անձնական կյանքում ունեն ընտրություն, բայց չունեն երջանկության զգացում։ Սա ամենևին էլ բոլոր հարցերի պատասխանները պարունակող գիրք չէ։ Այն նման է սովորելու մի հմտության, որի միջոցով կկարողանաք ճանաչել ինքներդ ձեզ ու ձեր խնդիրները։ Իսկ ինքնաճանաչման հաջորդ փուլն արդեն սեփական խնդիրները հաղթահարելն է։ Հենց այդ ժամանակ էլ արդեն կիմանանք՝ ինչի և ում վրա թքած ունենալ, իսկ ում՝ ոչ։
-
Ինձ դուր եկավ
-
Ընտիր
-
Shat lavn e
-
Ո՞նց կարելի է ձեռք բերել գիրքը:
-
excellent and perfect
-
Lavna
-
Perfecto,exelente…
-
Հիանալի գիրք
-
Best Book
-
Fine
-
Բարև Ձեզ Newmag-ի հրատարակչական խումբ, անունս Աննա է, մասնագիտությամբ աստվածաբան եմ, սիրով կարդացել եմ ձեր կողմից թարգմանված Մարկ Մենսոնի հեղինակած Թքած ունենալու նուրբ արվեստը; երջանկության պարադոսքալ բանաձևը գիրքը:
Սիրողական ընթերցողի տեսանկյունից մեծագույն սիրով ուզում եմ կիսել տպավորություններս գրքի թարգմանության վերաբերյալ: Կանխավ տեղեկացնեմ, որ ընթերցելիս ունեցել եմ տարբեր զգացումներ և շարադրանքումս էլ կլինեն ինչպես հիացական, այնպես էլ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ դիտարկումներ:
Ընդհանուր առմամբ նշեմ, որ վիթխարի աշխատանք է կատարվել՝ հաշվի առնելով այս գրքի լեզվական սպեցիֆիկան և մեր լեզվամտածողության մեջ շատ առումներով անհամատեղելիությունը, և իսկապես շատ բարձր եմ գնահատում թե՛ թարգմանիչների և թե՛ խմբագրերի կատարած աշխատանքը: Այժմ ցանկանում եմ կետերով նշել գոհություններս և դժգոհություններս՝Գոհություններ՝
• Թարգմանությունն ունի մի սպեցիֆիկ դյուրինություն, որը ընթերցողին պարզապես գամում է գրքին, շարադրանքում առկա են լուծումներ ինչպես գրական, այնպես էլ առօրեական բառապաշարից, որոնք շնչող լիցք են հաղորդել և ընթերցող վստահաբար, որևէ բարդության չի բախվում ընթերելիս (սա կարծում եմ թարգմանիչների և խմբագրի հաղթանակն է)
• Ինչպես դուք <> բաժնում ներկայացրել եք խնդիրները, որոնք ծառացել են ձեր առջև թարգմանության ոճը ընտրելիս (լինել հավատարիմ տեքստին, թե լավագույնս տեղայնացնել, գործածել կենդանի լեզու, գրավոր խոսքը մոտեցնել բանավորին՝ պահպանելով համու հոտը, թե ոչ), մեծի մասամբ խնդիրների մեծ մասը լուծել եք և ստացել եք հետաքրքիր խառնուրդ, որտեղ կա ինչպես կենդանի խոսքը՝ շատ դեպքերում կոպիտ և գռեհիկ ձևակերպումներով, այնպես էլ որոշակի գրական գեղարվեստական հենք:
• Չափից դուրս գրավիչ էին ԳԱՅԹԱԳԱՐ, ԵՐԱԺՇՏԱԳԱՐ բառերը, որոնք հետաքրքիր լուծումներ էին և շատ գայթակղիչ կիրառություններ, տեքստի տրամաբանության հետ հաճելի համադրվող
• Անասելի հաճելի է, որ 254 էջերում ամփոփված շարադրանքում ՉԿԱ և մի տպագրական վրիպում – միայն մեկ տեղ միտքեր բառ եմ հանդիպել, կարծում եմ մտքեր ավելի բնական կհնչի:
• Գրքի վերջին 9-րդ մասը իր թարգմանությամբ և նրբությամբ, ինչպես նաև պատկերավոր (3D) նկարագրություններով պարզապես շնչահեղձ է անում՝ խոսքիս ամենադրական իմաստով:Ընդհանուր այս հատվածը ամփոփեմ նրանով, որ թարգմանիչը կարծում եմ իր համար մի քանի սկզբունքներ ու նպատակներ է սահմանում – կատարել գրական, գեղարվեստական, դյուրին, նորարար թարգմանություն՝ պահպանելով հեղինակի ոճը, շունչը, լեզվական կառույցները կամ ստանալ մի գեղեցիկ գործ, որը կմոտենա առավել ընթերցողին քաջ հայտնի ոճին, լեզվամտածողությանը՝ հայտնի կառույցներով, և առանձնակի մեծ դժվարություն չի ստեղծի ընթերցողի համար– այս իմաստով կարծում եմ այս գիրքը ինքնին գեղարվեստական գործ չի և նման սահմանումներց մի քանիսը պարզապես գնում են երկրորդ պլան, և առաջացած մյուս խնդիրները տեքստը ընթերցողին հասցնելու, արհեստական չհնչելու և հեղինակին էլ չդավաժանելու սկզբունքը ամբողջովին հաղթահարված է:
Սակայն ամեն լավ բանի կողքին կա նաև մյուսը՝ վատ կողմը.
Դժգոհություններ՝
• Շարադրանքում բազմաթիվ են կարճ նախադասություններ թվարկությունների տեսքով, որոնք տիպական են անգլերենին, բայց ոչ հայերենին, ինչն էլ վկայում է թարգմանված լինելու հանգամանքը
• Հեղինակի օրինակները երբեմն պարզապես թարգմանված են, թեև համարժեք արտահայտություններ ունենք նաև հայերենում, ինչպես օրինակ <>, որը կարելի էր փոխարինել <>, կամ գոնե ծանոթագրություն տալ
• Շարադրանքում որքան էլ, որ հավատարիմ եք մնացել դյուրինությանը, ոճական բառեր են գործածված, որոնք շատ քիչ են հանդիպում և հաժախ անհասկանալի են (գզուզ, ջգրու), դրա կողքին շատ դեպքերում պահպանված է անգլերեը բառը հայաֆիկացված ձևով, որը ևս բավականին արհեստական շունչ է տալիս (թեև հասկանում է, որ շատ դեպքերում տիպական փոխանցող բառը չի գտվնում):
• և շարադրանքում կան նախադասություններ, որոնք տիպական անգլերեն են պարզապես հայերեն թարգմանվածԵզարափակելով ուզում եմ փաստել, որ սիրողական ընթերցողի համար շատ հաճելի էր ընթերցելը, շնորհակալություն ձեր տիտանական այս աշխատանքի համար, անհամբեր կսպասեմ հաջորդ գրքին: Ձեր գործերին հաջողություններ:
-
Հիանալի գործ
Սառա –
Հիանալի գործ
Աննա Մարմարյան –
Բարև Ձեզ Newmag-ի հրատարակչական խումբ, անունս Աննա է, մասնագիտությամբ աստվածաբան եմ, սիրով կարդացել եմ ձեր կողմից թարգմանված Մարկ Մենսոնի հեղինակած Թքած ունենալու նուրբ արվեստը; երջանկության պարադոսքալ բանաձևը գիրքը:
Սիրողական ընթերցողի տեսանկյունից մեծագույն սիրով ուզում եմ կիսել տպավորություններս գրքի թարգմանության վերաբերյալ: Կանխավ տեղեկացնեմ, որ ընթերցելիս ունեցել եմ տարբեր զգացումներ և շարադրանքումս էլ կլինեն ինչպես հիացական, այնպես էլ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ դիտարկումներ:
Ընդհանուր առմամբ նշեմ, որ վիթխարի աշխատանք է կատարվել՝ հաշվի առնելով այս գրքի լեզվական սպեցիֆիկան և մեր լեզվամտածողության մեջ շատ առումներով անհամատեղելիությունը, և իսկապես շատ բարձր եմ գնահատում թե՛ թարգմանիչների և թե՛ խմբագրերի կատարած աշխատանքը: Այժմ ցանկանում եմ կետերով նշել գոհություններս և դժգոհություններս՝
Գոհություններ՝
• Թարգմանությունն ունի մի սպեցիֆիկ դյուրինություն, որը ընթերցողին պարզապես գամում է գրքին, շարադրանքում առկա են լուծումներ ինչպես գրական, այնպես էլ առօրեական բառապաշարից, որոնք շնչող լիցք են հաղորդել և ընթերցող վստահաբար, որևէ բարդության չի բախվում ընթերելիս (սա կարծում եմ թարգմանիչների և խմբագրի հաղթանակն է)
• Ինչպես դուք <> բաժնում ներկայացրել եք խնդիրները, որոնք ծառացել են ձեր առջև թարգմանության ոճը ընտրելիս (լինել հավատարիմ տեքստին, թե լավագույնս տեղայնացնել, գործածել կենդանի լեզու, գրավոր խոսքը մոտեցնել բանավորին՝ պահպանելով համու հոտը, թե ոչ), մեծի մասամբ խնդիրների մեծ մասը լուծել եք և ստացել եք հետաքրքիր խառնուրդ, որտեղ կա ինչպես կենդանի խոսքը՝ շատ դեպքերում կոպիտ և գռեհիկ ձևակերպումներով, այնպես էլ որոշակի գրական գեղարվեստական հենք:
• Չափից դուրս գրավիչ էին ԳԱՅԹԱԳԱՐ, ԵՐԱԺՇՏԱԳԱՐ բառերը, որոնք հետաքրքիր լուծումներ էին և շատ գայթակղիչ կիրառություններ, տեքստի տրամաբանության հետ հաճելի համադրվող
• Անասելի հաճելի է, որ 254 էջերում ամփոփված շարադրանքում ՉԿԱ և մի տպագրական վրիպում – միայն մեկ տեղ միտքեր բառ եմ հանդիպել, կարծում եմ մտքեր ավելի բնական կհնչի:
• Գրքի վերջին 9-րդ մասը իր թարգմանությամբ և նրբությամբ, ինչպես նաև պատկերավոր (3D) նկարագրություններով պարզապես շնչահեղձ է անում՝ խոսքիս ամենադրական իմաստով:
Ընդհանուր այս հատվածը ամփոփեմ նրանով, որ թարգմանիչը կարծում եմ իր համար մի քանի սկզբունքներ ու նպատակներ է սահմանում – կատարել գրական, գեղարվեստական, դյուրին, նորարար թարգմանություն՝ պահպանելով հեղինակի ոճը, շունչը, լեզվական կառույցները կամ ստանալ մի գեղեցիկ գործ, որը կմոտենա առավել ընթերցողին քաջ հայտնի ոճին, լեզվամտածողությանը՝ հայտնի կառույցներով, և առանձնակի մեծ դժվարություն չի ստեղծի ընթերցողի համար– այս իմաստով կարծում եմ այս գիրքը ինքնին գեղարվեստական գործ չի և նման սահմանումներց մի քանիսը պարզապես գնում են երկրորդ պլան, և առաջացած մյուս խնդիրները տեքստը ընթերցողին հասցնելու, արհեստական չհնչելու և հեղինակին էլ չդավաժանելու սկզբունքը ամբողջովին հաղթահարված է:
Սակայն ամեն լավ բանի կողքին կա նաև մյուսը՝ վատ կողմը.
Դժգոհություններ՝
• Շարադրանքում բազմաթիվ են կարճ նախադասություններ թվարկությունների տեսքով, որոնք տիպական են անգլերենին, բայց ոչ հայերենին, ինչն էլ վկայում է թարգմանված լինելու հանգամանքը
• Հեղինակի օրինակները երբեմն պարզապես թարգմանված են, թեև համարժեք արտահայտություններ ունենք նաև հայերենում, ինչպես օրինակ <>, որը կարելի էր փոխարինել <>, կամ գոնե ծանոթագրություն տալ
• Շարադրանքում որքան էլ, որ հավատարիմ եք մնացել դյուրինությանը, ոճական բառեր են գործածված, որոնք շատ քիչ են հանդիպում և հաժախ անհասկանալի են (գզուզ, ջգրու), դրա կողքին շատ դեպքերում պահպանված է անգլերեը բառը հայաֆիկացված ձևով, որը ևս բավականին արհեստական շունչ է տալիս (թեև հասկանում է, որ շատ դեպքերում տիպական փոխանցող բառը չի գտվնում):
• և շարադրանքում կան նախադասություններ, որոնք տիպական անգլերեն են պարզապես հայերեն թարգմանված
Եզարափակելով ուզում եմ փաստել, որ սիրողական ընթերցողի համար շատ հաճելի էր ընթերցելը, շնորհակալություն ձեր տիտանական այս աշխատանքի համար, անհամբեր կսպասեմ հաջորդ գրքին: Ձեր գործերին հաջողություններ:
Զվարթ –
Fine
Gohar –
Best Book
Nan –
Հիանալի գիրք
Marish –
Perfecto,exelente…
Marish –
Lavna
Mariam –
excellent and perfect
Միքայել –
Ո՞նց կարելի է ձեռք բերել գիրքը:
Avetis Harutyunyan –
Կարող եք պատվիրել books.newmag.am կայքից:
Alik –
Shat lavn e
Էդգար –
Ընտիր
Գոռ –
Ինձ դուր եկավ
Ավետիս Հարությունյան –
Մարկ Մենսոնի երկրորդ գիրքը տպագրվելուց օրեր անց հայտնվեց TheNewYorkTimes-ի առաջին էջում, գլխավորեց բեսթսելլերների ցուցակը, ողողեց համացանցն իր նարնջագույն կազմով ու վաճառվեց ավելի քան 2 միլիոն օրինակով: Համաձայնեք` քիչ չէ: Եթե մտածում եք, որ նոնֆիքշն գրքերը չեն կարող հետաքրքիր լինել, այդ ի՞նչ պետք է գրեր 30 տարեկան բլոգերը, իսկ թքած ունենալն արվե՞ստ է, ու նման այլ բաներ. ուրեմն մի փոքր սպասեք: Եթե կարծում եք, որ այս գիրքն օգնում է մարդկանց դառնալ ավելի երջանիկ, գործազուրկից` մեծահարուստ, անհաջողակից` կինոյի տղա, ուրեմն էլ մի սպասեք, փակեք այս հոդվածը, այն անիմաստ է ու ձեզ միայն կբարկացնի:
Մարկ Մեսոնի գիրքը պոֆիգիզմի քարոզ չէ և ոչ էլ դրա 50 երանգները: Այս գրքի վերջում չկա հաշվեհամար ու գաղտնաբառ, որը ձեզ միլիոնատեր կդարձնի: Գրքի միակ նպատակը` կյանքին թեթև նայելու դժվար արվեստը սովորեցնելն է:
«Թքած ունենալու նուրբ արվեստը» ոչ գեղարվեստական, հրապարակախոսական ժանրի վառ օրինակ է` առանց փայլփլուն նկարագրությունների ու հուզական պաթոսի: Այն չի սովորեցնում թե ինչպես է պետք թքած ունենալ, առավել ևս դրա նուրբ արվեստը: Գիրքը խորհուրդների ու հետաքրքիր պատմությունների խնամքով ընտրված ու տրամաբանորեն կառուցած հետաքրքիր ժողովածու է, որն ընթերցելիս անհնար է չծիծաղել հեղինակի սուր հումորի վրա:
Բլոգերն իր գրքում անդրադառնում է ամենապարզ երևույթներին` ինքնագնահատականից մինչև ամուսնալուծություն: Կիսվում է իր ու իր ընկերների հետ պատահած հետաքրքիր պատմություններով, որոնցից կարելի է դասեր քաղել: Մենսոնը որոշեց գիրք գրել, երբ հասկացավ, որ պրոբլեմների մասին միայն նստել, մտածելը հերիք չէ. այդպես ոչ մի հարց չի լուծվի: Եթե ինչ-որ մեկն ավելի լավն է քան դուք, նշանակում է նա ավելի շատ է ձախողվել: Հետևաբար, պետք չէ վախենալ ձախողումներից ու սխալվելուց: Թվում է պարզ բան է, բայց մտքովդ չէր անցել, չէ՞:
Մենսոնի կարծիքով կյանքում շատ երևույթների պետք է թեթև նայել: Սա է երջանկության պարադոքսալ բանաձևը:
Գիրքը հետաքրքիր ու օգտակար կլինի հատկապես նրանց համար, ովքեր չնայած կարիերային ու անձնական կյանքին, այնուամենայնիվ դժբախտ են, նրանց համար, ովքեր անիծելով գնում են աշխատանքի և հեռանում նզովելով, ովքեր համոզված են, որ հենց ու միայն իրենց մոտ է, որ հաջողությունների ու անհաջողությունների սև ու սպիտակ զեբրան դարձել է միագույն գորշ, ովքեր անձնական կյանքում ունեն ընտրություն, բայց չունեն երջանկության զգացում։ Սա ամենևին էլ բոլոր հարցերի պատասխանները պարունակող գիրք չէ։ Այն նման է սովորելու մի հմտության, որի միջոցով կկարողանաք ճանաչել ինքներդ ձեզ ու ձեր խնդիրները։ Իսկ ինքնաճանաչման հաջորդ փուլն արդեն սեփական խնդիրները հաղթահարելն է։ Հենց այդ ժամանակ էլ արդեն կիմանանք՝ ինչի և ում վրա թքած ունենալ, իսկ ում՝ ոչ։