Շապիկի դարձերես
Թերթել

Զուլեյխան բացում է աչքերը

1930 թվական. Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Զոհերի մեջ է թաթարների երիտասարդ մի ընտանիք: Ամուսինը սպանվում է, կինն աքսորվում է Սիբիր: Գյուղաբնակ Զուլեյխային հարյուրավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշում են Սիբիր:

Անուս գյուղացիները, մտավորականներն ու հանցագործները, մուսուլմաններն ու քրիստոնյաները, հեթանոսներն ու աթեիստները, ռուսները, թաթարները, գերմանացիները, չուվաշները՝ բոլորը հանդիպում են Անգար գետի ափին։ Նրանք անծայրածիր տայգայում ամեն օր պայքարում են խստաշունչ բնության ու անողոք պետության դեմ՝ պաշտպանելով ապրելու իրենց իրավունքը:

Bestseller ռեվյու

Գուզել Յախինան Լև Տոլստոյի լավագույն ավանդույթներով ցույց է տալիս, թե մարդիկ որքան անզոր են պատմության
հորձանուտում:

Los Angeles Times


Հզոր պատում մարդկանց մասին, որոնք ընկել են 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի թակարդը:

The Times


Յախինայի արձակը համոզիչ է: Զուլեյխայի իրատեսությունը և հարմարվելու ունակությունը գրավում են ընթերցողի
ուշադրությունը: Որդու անսպասելի ծնունդը... և անօգնական կնոջից նրա փոխակերպումն ուժեղ գլխավոր հերոսի․ սա
Յախինայի վեպի առանձնահատկություններից մեկն է:

Financial Times


Գրված է հարուստ և պատկերավոր լեզվով... Զուլեյխայի կյանքի պատմությունն անարդարության և ցավի մասին է, բայց նաև
կապանքներից ազատվելու և վերածնունդ ապրելու պատում է:

Associated Press


Գուզել Յախինայի «Զուլեյխա» վեպը հիշեցնում է, թե որքան դաժան էր խորհրդային համակարգը… Վեպը հիանալի կերպով
վերարտադրում է պատմական մի շրջան, որը հետզհետե մոռացության է մատնվում...

New York Times Book Review

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Զուլեյխան բացում է աչքերը”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Зулейха открывает глаза

ISBN

978-9939-884-13-4

Հրատարակության տարին

2021

Էջերի քանակը

432

Հեղինակ

Գուզել Յախինա

Հրատարակիչ

Նյումեգ

Սերիա

ԳՐՔԵՐ