Կենսագրություն

Հեղինակի նկար

Չիմամանդա Ադիչի

Չիմամանդա Ադիչին ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 15-ին, Էնուգուում (Նիգերիա): Ավարտել է Նիգերիայի համալսարանի բժշկության և դեղագործության ֆակուլտետը: 19 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ, ընդունվել Դրեքսելի համալսարան (Ֆիլադելֆիա, ԱՄՆ), այնուհետև Կոնեկտիկուտի և Ջոն Հոփքինսի համալսարան:

Հեղինակել է 4 վեպ, պատմվածքներ ու էսսեներ, որոնք գրական կարիերայի տարբեր ժամանակահատվածներում արժանացել են բազում մրցանակների: 2007-ին նրա Half of a Yellow Sun վեպն արժանացել է 3 գրական մրցանակի: 2008-ին արժանացել է MacArthur Genius Grant մրցանակին, 2013-ին` Chicago Tribune Heartland և National Book Critics Circle մրցանակներին: 2014-ին ստացել է Women's Prize for Fiction և Goodreads Choice մրցանակներ: Հեղինակի «Ամերիկանա» վեպը դարձավ The New York Times-ի տարվա լավագույն գրքերից մեկը (2013): Time Magazine's ամսագիրը 2015-ին նրա անունը ներառեց ամենաազդեցիկ գրողների շարք: Go On Girl! գրական ակումբը նրան ճանաչեց տարվա գրող (2016):

2016-ին Financial Times-ին տված հարցազրույցում հայտնեց, որ աղջիկ է ունեցել: Ֆեմինիստ գրողի ամուսնու մասին ոչինչ հայտնի չէ: