Կենսագրություն

Հեղինակի նկար

Յուն Լի

Յուն Լին ծնվել է 1972 թվականի հունիսի 4-ին Պեկինում, Չինաստանում:Ատոմային ֆիզիկոս հայրն ու ուսուցչուհի մայրն ուզում էին, որ Լին գիտությամբ զբաղվի և ընդունվի Պեկինի համալսարանի կենսաբանության ֆակուլտետը: 1996-ին Լին բակալավրի կոչում ստացավ և կրթական ծրագրով մեկնեց Այովա, ԱՄՆ:
Յուն Լիի առաջին ստեղծագործությունները տպագրվել են The New Yorker և The Paris Review ամսագրերում: Առաջին գիրքը «The Proprietress»-ը հրատարկվել է 2005-ին:
Կալիֆորնիայի համալսարանում դասավանդելուց բացի, Լին նաև նյու֊յորքյան հայտնի A Public Space ամսագրի գլխավոր խմբագիրն է: Ամուսնու և երկու երեխաների հետ ապրում է Օքլենդում:
Յուն Լիի անունը Գրանտա ամսագրի «20 լավագույն ամերիկյան արձակագրեր»-ի շարքում է: Ամերիկայի մշակությի և գրականության ակադեմիայի մրցանակակիր Լիին 2010-ին արժանացավ MacArthur Fellows Program-ի գլխավոր մրցանակի` 625,000 դոլարի: