Շապիկի դարձերես
Թերթել

Իլոն Մասկ

Իլոն Մասկի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի եւ հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունները հիմնած գործարար եւ նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները:

Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարեւորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների եւ ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ եւ անզիջում մրցակցության պայմաններում: Նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտարարների եւ արդյունաբերողների՝ Թոմաս Էդիսոնի, Հենրի Ֆորդի, Հովարդ Հյուզի եւ Սթիվ Ջոբսի խառնուրդն է: Մասկն իր էներգիան եւ հսկայական կարողությունը ծառայեցնում է գիտական ֆանտաստիկայի Ոսկեդարի իդեալիստների երազած անհավանական ապագան կերտելուն:

Bestseller ռեվյու

SpeceX-ի և Tesla-ի մասին Վենսի պատմությունը ստիպում է խոսել: Զարմանում ես, թե մարդն ինչերի կարող է հասնել, եթե վեհ ու արտասովոր նպատակներ դնի իր առջև:

New York Time


Մասկն անհաջողությունը համարում է նորարարության անխուսափելի մաս: Այս գրքում նա հայտնվում է որպես մտասևեռված և թերացումներ չհանդուրժող անհատ:

Financial Times

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Իլոն Մասկ”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Elon Musk

ISBN

978-9939-884-22-6

Հրատարակության տարին

2021

Էջերի քանակը

424

Հեղինակ

Էշլի Վենս

Հրատարակիչ

Նյումեգ

Սերիա

ԳՐՔԵՐ