Շապիկի դարձերես
Թերթել

Նեյմար

Նեյմարն ամենաերիտասարդ բրազիլացի ֆուտբոլիստն է, որը միջազգային մրցաշարերում դարձել է 60 գոլի հեղինակ։ Ժամանակն աշխատում է նրա օգտին, ու նա մոտենում է Պելեի 77 գոլերի ռեկորդին, որը երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել գերազանցել։ ՊՍԺ-ի հրաշամանուկը 22 տարեկանում արդեն հասցրել է Բրազիլիայի հավաքականում ավելի շատ գոլերի հեղինակ դառնալ, քան Ռիվալդոն ու Ժաիրզինյոն իրենց ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում։

Լուկա Կայոլին՝ Մեսսիի եւ Ռոնալդուի մասին սպորտային բեսթսելլերների հեղինակը, պատմում է Նեյմարի անկասելի առաջխաղացման մասին՝ բացառիկ ու ուղիղ կապ հաստատելով նրա ընկերների, ընտանիքի, մարզիչների, թիմակիցների եւ երկրպագուների հետ:

Գրքի լրամշակված տարբերակը պատմում է Աշխարհի գավաթի խաղարկությունների ժամանակ ֆուտբոլի նորագույն աստղի ապշեցուցիչ ելույթների, Բրազիլիայի հավաքականի պարտության, որում, թերեւս, մեծ դեր է խաղացել Նեյմարի՝ վնասվածքներով պարտադրված բացակայությունը, եւ «Պարի Սեն Ժերմեն» տրանսֆերի մասին։

Bestseller ռեվյու

Նեյմարը բազմիցս ապացուցել է, որ ֆուտբոլի պատմության մեջ ամենավտանգավոր հարձակվողներից է։ Այս գրքում ներկայացված են բազմաթիվ հարցազրույցներ այն մարդկանց հետ, որոնք եղել են ֆուտբոլիստի կողքին, օգնել են հասնել համաշխարհային ճանաչման։ Ընթերցողը կգտնի համաշխարհային աստղի կյանքի և կարիերայի խիստ կարևոր դրվագները։

Textbookventre


Երկար տարիներ համարվելով համաշխարհային ֆուտբոլի ծագող աստղ՝ Նեյմարն արդարացրեց բոլոր սպասելիքները։ Նա Բրազիլիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն դառնալու ճանապարհին է։ Նա նոր ֆուտբոլ է կերտում, պատմություն, որն էլ Լուկա Կայոլիին մղել է գրել այս գիրքը։ Այն ներկայացնում է Նեյմարի կարիերայի տարեգիրքը՝ տրանսֆերները «Սանթոսից» «Բարսելոնա» և Կատալոնիայից «Պարի Սեն Ժերմեն», համաշխարհային գերաստղի անձնական կյանքն ու նվաճումները։

Booktopia

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Նեյմար”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Neymar: The Unstoppable Rise of PSG's Brazilian Superstar

ISBN

978-9939-9196-7-6

Հրատարակության տարի

2019

Էջերի քանակը

434

Հեղինակ

Լուկա Կայոլի

Հրատարակիչ

Նյումեգ

Սերիա

ԳՐՔԵՐ