Շապիկի դարձերես
Թերթել

Ռոնալդու

Rated 5.00 out of 5 based on 1 customer rating
(1 customer review)

ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուի կարգավի-
ճակը, որպես ֆուտբոլային գերաստղ, անվիճելի է։ Հաջողության հասնելու և կատարե-
լագործվելու անհագ ծարավը նրան հասցրել է մարզական աշխարհի բարձրակետին:
Նա այնտեղ է արդեն մեկ տասնամյակ։ Մադրիդում բնակվող լրագրող Լուկա Կայոլին
համաշխարհային գերաստղի պատմությունը ներկայացնում է նրան շատ լավ ճանա-
չող մարդկանց՝ մարզիչների, թիմակիցների, ընկերուհիների և անձամբ իր միջոցով։
Ուժ, արագություն և նվիրվածություն. Կրիշտիանուն աշխարհին հայտնի է որպես ժամա-
նակակից ֆուտբոլի հսկա։

Bestseller ռեվյու

«Այս գիրքն արմատապես փոխում է Ռոնալդուի մասին պատկերացումները։
Գիրքն ընթերցելուց հետո սկսում ես նրան հարգել ոչ միայն որպես ֆուտբոլիստի,
այլև որպես մարդու»:

Medium


«Ռոնալդուի երկրպագուների և ֆուտբոլի սիրահարների համար այս գիրքն
իսկական գանձ է: Մանրակրկիտ հետազոտության տեսքով և ականատեսի աչքերով
շարադրված պատմությունը ներկայացնում է համաշխարհային սուպերաստղին և՛
մարզադաշտում, և՛ կյանքում»:

Sportskeeda

1 ռեվյու՝ «Ռոնալդու» գրքի համար

  1. Rated 5 out of 5

    A.A.

    Այս գրքի եզակիությունը թերևս հեղինակի ոճն է. այն գրված է միանգամից երկու լսարանի համար. ֆուտբոլից տեղյակների և անտեղյակների։ Հեղինակը, սկսելով Ռոնալդուի մանկությունից, աստիճանաբար ֆուտբոլ է մտցնում և հերոսին և ընթերցողին։ Աստիճանաբար, հայտնվում են նոր անուններ, ստադիոններ, թիմեր ու ներքին խոհանոց, ակումբների մրցակցության տրամաբանություն ու նրանց խաղային և մենեջերական տարբերություններ։

    Առաջին հայացքից մի քիչ պարզունակ ոճով գիրքը, որ հիշեցնում է ականատեսի նոթեր, իրականում հանրամատչելի լեզվով շարադրված ժամանակակից ֆուտբոլի և այդ մարզաձևի լավագույն մարզիկներից մեկի պատմությունն է, որն ընթերցելուց հետո սկսում ես հասկանալ պորտուգալական և իսպանական ֆուտբոլները։

Ավելացնել ռեվյու

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Ronaldo: The Obsession for Perfection

ISBN

978-9939-1-0807-0

Հրատարակության տարի

2018

Էջերի քանակը

472

Հեղինակ

Լուկա Կայոլի

Հրատարակիչ

Նյումեգ

Սերիա

ԳՐՔԵՐ