Ժամանակակից հայ արձակի ու հատկապես դրամատուրգիայի ասպարեզում ամենաինքնատիպ երիտասարդ դեմքերից մեկի՝ Yerevan Book Fest-ի մրցանակակիր Էլֆիք Զոհրաբյանի «Բյուրեղապակե մարդը» հեքիաթները նախատեսված են 7-107 տարեկանների համար: «Բյուրեղապակե մարդը» գրքում ներառված են գերազանցապես հեղինակային գործեր, կա ժողովրդական հեքիաթի մշակում յուրատիպ մոտեցմամբ: Նոր շունչ բերող այս հեքիաթներն աչքի են ընկնում ժանրային փոխներթափանցումներով, ժամանակակից կյանքի այլաբանական պատկերներով, գաղափարական բովանդակության կարևորումով, ժանրային զարգացման նոր աստիճանով: Գրքում ընդգրկված են 10 տարբեր շրջանների հեքիաթներ, որոնք նման չեն իրար: