Շապիկի դարձերես
Թերթել

Ամերիկանա

Սիրահարված պատանիներն ապրում են Լագոսում (Նիգերիա), որտեղ ռազմական դիկտատուրայի հետևանքով մարդիկ լքում են երկիրը: Իֆեմելուն գնում է Ամերիկա` երջանիկ կյանք որոնելու, նրա սիրած տղան` Օբինզեն, նույնպես մտադիր էր մեկնել Ամերիկա` իր սիրելիի մոտ: Սակայն Ամերիկայում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները փոխում են թռիչքի ուղղությունը. տղան հայտնվում է Լոնդոնում:

13 տարի անց աղջիկն արդեն հայտնի լրագրող և բլոգեր է, տղան` հայտնի մեծահարուստ: Այրվող ու պայթող Նիգերիայից մինչև ազատ ու անհոգ Ամերիկա. նիգերացի գրողը պատմում է ռասիզմի դրսևորումների և սեփական ես-ը գտնելու դժվարությունների մասին:

Bestseller ռեվյու

Պե՞տք է սեփական ես-ը գտնելու համար կտրել անցնել օվկիանոսն ու նոր կյանք սկսել մեկ այլ երկրում: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է ձանձրալի գյուղական կյանքը թողնել անցյալում և միանգամից դառնալ ժամանակակից լուսավոր ու աղմկոտ քաղաքի էլիտար բնակիչ: Նոր մշակույթ, նոր մարդիկ, գյուղական տնակներին հակառակ` երկնաքերներ, աղմկոտ փողոցներ. Չիմամանդա Ադիչիի նոր վեպը երկու զուգահեռ աշխարհների մասին է: Հերոսներն արտագաղթում են Նիգերիայից և հայտնվում Ամերիկայում ու Անգլիայում: Գեղեցկուհի Իֆեմելին ծնվել է Նիգերիայում, որտեղ ռազմական գործողություններ էին ընթանում: Աղջիկն ավարտում է դպրոցն ու մեկնում Ամերիկա` ավելի բարեկեցիկ կյանք գտնելու: Օբինզեն ու Իֆեմելին երկար ժամանակ սիրահարված էին: Ռազմական գործողությունների սրման պատճառով տղան չի կարողանում աղջկա հետ մեկնել: Մնում է Նիգերիայում, ավարտում համալսարանն ու մեկնում Ամերիկա` իր սիրելիի հետևից: Սեպտեմբերի 11-ին Ամերիկայում ահաբեկչական գործողությունները փոխում են չվերթի ուղղությունը, Օբինզեն հայտնվում է Անգլիայում, որտեղ սկզբնական շրջանում ստիպված է լինում անօրինական փաստաթղթերով գոյատևել: Տարիներ անց Օբինզեն հարստանում է և դառնում հայտնի, մինչդեռ Իֆեմելին բլոգ է վարում` Ամերիկայում հայտնված ներգաղթյալների մասին, ինչն էլ աղջկան մեծ ճանաչում է բերում:

Վեպն արտագաղթելու և երջանիկ կյանք գտնելու մասին է, այն մասին, թե ինչպես են փոխվում հայրենիքի և տան մասին պատկերացումները, երբ հայտնվում ես օտար երկրում: Գիրքն առաջին հերթին սեփական ես-ը գտնելու մասին է, և միայն հետո` սիրո մասին:

Իֆեմելին կարճ ժամանակահատվածում ստանում է քաղաքացիություն և դառնում ամերիկացի: Իր բլոգում գրում է սևամորթ ամերիկացիների և սևամորթ գաղթականների մասին: Բլոգի նյութերում աղջիկը պատմում է մազերը խնամելու բնական միջոցների մասին և օրինակ բերում աֆրիկյան կանանց, որոնց մազերի խնամքը իսկական գլխացավանք է: Էֆեմելին հաճախ խոսում է ռասիզմի դրսևորումների մասին և նշում, որ ռասիզմը չի վերացել, այն ինչ-որ տեղ խորը ապրում է մարդկանց մեջ: Իր մաշկի գույնի պատճառով չի կարողանում աշխատանք գտնել:

«Ամերիկանա»-ն միայն ռասիզմի մասին չէ և ոչ էլ միայն սիրո: Ես-ի փնտրտուքի մասին է: Հատկապես հետաքրքիր է հեղինակի այն նկարագրությունը, որ հերոսները սեփական ես-ն ու երջանկությունը փնտրելիս վերադառնում են իրենց հայրենիք` Նիգերիա:

Ադինչին ներկայացնում է այն մարդկանց, որոնք երջանկությունը տեսնում են միայն հայրենիքից դուրս, գտնում նոր հայրենիք ու ապրում` մոռանալով անցյալը: Զուգահեռ ներկայացնում է նաև նրանց, ովքեր, չնայած հարստությանն ու հայտնիությանը, վերադառնում են տուն: Ադիչին պատմում է մարդկանց մեկ այլ տեսակի մասին. նրանց, ովքեր ընտելացել են նոր մշակույթին ու դարձել դրա մասնիկը: Վեպի հերոսներն իրենց երջանկությունը տարբեր կերպ են որոնում: Հերոսները փորձում են խառնվել ամբոխին, հաղթահարել դժվարությունները, փնտրում են սեր, որն իրենց կփրկի կործանումից: Ադիչին կոտրում է այն վարդագույն կարծրատիպը, որ կյանքը հրաշալի է օտար ափերում: Հեղինակը ցույց է տալիս մեդալի հակառակ երեսը` որտեղ ամեն ինչ հեքիաթային և հեշտ չէ: Ընթերցողն առերեսվում է հերոսների չքավոր կյանքին, նրանց հետ հավասար վերապրում դժվարությունները, սթրեսի ենթարկվում, զգում, թե ինչ է միայնությունն ու անօգնական վիճակը:

Հերոսները չեն կարողանում հաղթահարել այս փորձությունները, վերադառնում են հայրենիք և այնտեղ գտնում իրենց երջանկությունը: «Ամերիկանա»-ն նման է ճամփորդական ուղեցույցի, սակայն մի տարբերությամբ. այն ցույց է տալիս ես-ը գտնելու ճանապարհը:

 

ԲԵՍԹՍԵԼԼԵՐ
bestseller.am

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Ամերիկանա”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Americanah

ISBN

978-5-86471-776-9

Գրական մրցանակներ

Chicago Tribune Heartland Prize for Fiction (2013),
National Book Critics Circle Award for Fiction (2013),
Women's Prize for Fiction Nominee (2014),
Andrew Carnegie Medal Nominee for Fiction (Shortlist) (2014),
Goodreads Choice Award Nominee for Fiction (2013)
International DUBLIN Literary Award Nominee for Shortlist (2015),
Go On Girl! Book Club Award for Author of the Year (2016)

Հրատարակության տարի

2017

Էջերի քանակը

600

Հեղինակ

Չիմամանդա Ադիչի

Հրատարակիչ

Ֆանտոմ Պռես

Սերիա

ԳՐՔԵՐ