Շապիկի դարձերես
Թերթել

Մեղքի պարան

Հովհաննես Երանյանի յոթերորդ գիրքը ճանաչելի իրականության, երևակայության ու երազանքի եռաշերտ վեպ է, ուր մի քանի սերունդ` հայր, որդի, դուստր, փորձում են ընդլայնել երկրի արդարության սահմանները, և նույն հարցն է հնչում. «Ո՞ւր է քո եղբայրը, կամ` ո՞ ւր է իմ որդին»: Լքված տների այս երկրում ժպտադեմ արքայի խոստում ու փնտրտուք կա, նրան փրկելու համար ընդվզող մարտիկներ: Մի կողմից հուսահատություն ու հոգեխանգարմունք, մյուս կողմից` ըմբոստացում, որպեսզի երկիրը փոխվի, և մարդիկ պարտված չհեռանան:

Bestseller ռեվյու

Հայ ժամանակակից արձակն ունի ինքնատիպ դեմքեր, որոնք պատվով շարունակում են դասականների ճանապարհը, սակայն մեծ տարբերությամբ. ամեն մեկը բերում է ի՛ր տեսակն ու ոճը. Աղասի Այվազյան, Լևոն Խեչոյան, Գուգրեն Խանջյան, Արամ Պաչյան, Էլֆիք Զոհրաբյան, Հովհաննես Երանյան և այլք: 21-րդ դարի արձակը բազմազան գույներով հարստացավ, որովհետև անհատականությունները բերում են իրենց ոճը: Իր յուրահատուկ տեղն ունի Book Fest փառատոնի մրցանակակիր Հովհաննես Երանյանը, որի «Մեղքի պարանը» վեպն արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին: Արձակագիր Հ. Երանյանի վեպը տառապանքից ծնված և մեր կյանքի ու ժամանակների մասին է:  Հեղինակի խոսքով՝ գրքում շատ հատվածեր կան, որոնք ինքը գրել է ոգեշնչվելով Գարի Քեսայանի երաժշտական  ստեղծագործություններից: Հ. Երանյանի «Մեղքի պարանը» միայն մեր իական կյանքի վավերագրումը չէ, այլ դրա գեղարվեստական արտացոլանքը, մեր ժողովրդի սպասումների ու դժգոհությունների արտահայտումը: Ի՞նչն է մեզ խանգարում ավելիին հասնել, հզորացնել մեր պետության հիմքերը: Վեպն ունի մետաֆիզիկ-դեդեկտիվ-երազանքային եռաշերտ կառուցվածք: Մեկ ընտանքի պատմություն, որն ընդհանրացվում է, գործում է ինդուկցիա-դեդուկցիա օրենքը: Հայր, որդի և դուստր պատմում են այս վեպը, դառնում  ստեղծագործության առանցքային կերպարները: Երեք սերունդների փոխշփում կա, նրանց հայացքների տարբերությունն ակնառու է վեպում և նույն իրադարձությունները երեք սերունդների աչքերով: Պարան բառով էլ, ըստ հեղնակի, բոլորի մեղքերի շարանն է, ինչպես լվացքի պարանին, այնպես էլ իր գրվածքի դեպքում, պարանին տեսնում է մեր մեղքերը կախված: Երկրի վատ վիճակի համար բոլորն էլ մեղավոր են: Վեպում կան շատ մարդկանց նախատիպեր, իսկ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի կերպարն արտացոլված է առանց անվան փոփոխության: յուրաքանչյուր գրական գործ ունենում իր ինչ-որ մոտիվացիա, որն ստիպումէ  գրողին գրիչ վերցնել: Այդպիսին է եղել նաև այս վեպի նախապատմությունը. վիպասանի ընկերոջ որդու սպանությունը բանակում մղեց նրան գրելու լայնակտավ մի ստեղծագործություն, որը մեր ժամանակների խտացումն է: Վեպի ենթատեստում հետորական հարցերի առաջադրմամբ է հանդես գալիս հեղինակը. «Ինչո՞ւ ենք առհասարակ մենք խժռում մեր զավակներին, մեր որդիներին, մեր եղբայրներին, մեր թագադրված  թագավորներին, ինչո՞ւ ենք մենք սպանում, ինչո՞ւ ենք հոկտեմբերի 27 անում... և այլն»:

Որքան էլ գրական երկերի վերնագրերը դառնում են ստեղծագործության ամփոփիչ ուղեցույցը, այս վեպում այն մեկնակետ չէ: Հովհաննես Երանյանի այս գիրքը յոթերորդն է: Այս վեպում մի կողմից հուսահատություն ու հոգեխանգարմունք, մյուս կողմից՝ ըմբոստացում, որպեսզի երկիրը փոխվի, և մարդիկ պարտված չհեռանան: Վեպի ընդհանուր հյուսվածքում արտագաղթի գաղափարն է է վերքի պես վեր հառնում, արտագաղթի մարդահամարը շարունակվում է՝ հավելելով նոր անուններ՝ Արտեմ ու Հասո Ծիտոյաններ, մոռացված ու մեռած Սարմեն Ծիտոյան, Նիդեռլանդների ֆուտբոլի երիտասարդական հավաքական հրավիրված Գառնիկ, նաև Կարո ու Աշխեն, Ալինայի զույգ նորածիններ… Կյանքից, իրականությունից կառչած այս վեպը խարսխվում է, սակայն, մեր առասպելի ու պատմական փորձառության վրա:
Թվում է, թե մեր պատմությունը կրկնվում է ժամանակ առ ժամանակ: վեպն ավարտում է բազմանշանակ տողերով. «Ես հասկացա, որ ոչ թե պարզապես ծնվել եմ, այլ առաքելությամբ եմ աշխարհ եկել: Չկա Ժպտացող արքան, բայց նրա փոխարեն կամ ես: Ես կլինեմ Ժպտացող թագուհին, որովհետև խելագարությունն անընդհատ է, երբեք չի վերջանում»:

Տաղանդավոր արձակագրի վեպը կարդացվում է մեծ հետաքրքրությամբ:

 

ԲԵՍԹՍԵԼԼԵՐ
bestseller.am

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Մեղքի պարան”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Մեղքի պարան

ISBN

978-9939-76-143-5

Հրատարակության տարի

2017

Էջերի քանակը

272

Հեղինակ

Հովհաննես Երանյան

Հրատարակիչ

Անտարես

Սերիա

ԳՐՔԵՐ