Շապիկի դարձերես
Թերթել

Նիքսը

Rated 5.00 out of 5 based on 2 customer ratings
(2 customer reviews)

Նեյթըն Հիլի` ամերիկյան հրեշի մասին վեպը հումորով համեմված, գաղտնիքներով պարուրված ու պաթոսով կառուցված քաղաքական պատմություն է: Մի տղայի մասին է, որի մայրը լքել է մանկահասակ տղային ու հեռացել: Փորձելով բացահայտել մոր` գաղտնիքներով լեցուն կյանքը, տղան ինքն է հայտնվում գաղտնիքների լաբիրինթոսում: Տարիներ անց ճակատագիրը երկուսին ստիպում է հանդիպել: Որդուն լքած մայրը դառնում է երկրի # 1 նյուզմեյքերը, տղան էլ մոր մասին գիրք գրելու առաջարկ է ստանում:

Bestseller ռեվյու

Որակյալ ամերիկյան մեծ վեպ, որտեղ կա քաղաքականություն, սեր, ընտանիք, սերունդների պայքար, դառը ճակատագիր, անսպասելի հանգուցալուծում, ռոմանտիկա և մոգական ռեալիզմ։ Մի խոսքով, Ֆրանզեն՝ ուղղակի ճանապարհի սկզբում։ 

Նեյթըն Հիլլի վեպը պատմում է գրականության երիտասարդ դասախոսի մասին, որը օրերից մի օր հայտնաբերում է, որ 20 տարի առաջ իրեն և հորը լքած մայրը դարձել է երկրի # 1 նյուզմեյքերը՝ քարեր նետելով ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածուի վրա։ Ավելին, նրան շուտով դատելու են որպես ահաբեկչի: Գուցե նույնիսկ էլեկտրական աթոռին նստեցնեն։ Ու երիտասարդ պրոֆեսորը թքած կունենար իրեն լքած մոր վրա, եթե չլիներ անսպասելի առաջարկը՝ գիրք գրել նրա մասին։

Մորը տեսնելու և գիրք գրելու նպատակով հերոսը հանդիպում է սկզբում իր մայրիկի, հետո նրա ուսանողական ընկերների հետ։ Բացահայտում, թե ի՞նչ էին նրանք անում 1968 թվականին` Չիկագոյում տեղի ունեցած հայտնի ուսանողական ցույցերի ժամանակ։

Մոր կյանքի վայրիվերումների ֆոնին հեղինակը ներկայացնում է նաև գլխավոր հերոսի զուգահեռ ընթացող դրաման՝ անտանելի ուսանողներով, համակարգչային խաղերին տրված ընկերներով, տարօրինակ մանկությամբ և ի վերջո պատանեկությունից ժառանգած , բայց այդպես էլ հանգուցալուծում չստացած միակ սիրով։

Նեյթըն Հիլլը չի էլ թաքցրել, որ ցանկացել է գրել Ֆրանզենի պես ու նրա մասշտաբայնությամբ։ Վատ չի ստացվել, ուղղակի պետք է գտնի իր ոճը, ձեռագիրը, հերոսին ու թեման։ Թե չէ, ստացվում է, որ գործ ունենք հզոր ձայնով երգչի հետ, որը երգում է ուրիշների երգերը։ Սկզբում լավ է, բայց չէ՞ որ հարգանքն ու սերը ստեղծվում են ոչ թե կարաոկեներում, այլ հեղինակային երգից։

 

ԲԵՍԹՍԵԼԼԵՐ
bestseller.am

2 ռեվյու՝ «Նիքսը» գրքի համար

  1. Rated 5 out of 5

    Օլյա

    Նիքսը

  2. Rated 5 out of 5

    Սյունե Սևադա

    Ֆանտաստիկ գիրք էր։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում օրը տասը էջ էի կարդում՝ մենակ թե շուտ չավարտվի։
    Գիրքը միայն մեկ խնդիր ունի՝ իր հեղինակն է, որը դեռ չի գտել իր հիմնական ոճը, ու սա պարզ երևում է փոքր ու կարևոր կետով՝ Նեյթըն Հիլլը չգիտի՝ որտեղ պետք է կանգ առնել՝ նկարագրություններում, պատմություններում, դիալոգներում։ Գրում ու գրում է, որովհետև չի հասկացել՝ ինչ ոճ ունի, կարճ ու դիպուկ դիալոգների, երկար նկարագրությունների՞, թե հստակ ու հետաքրքրիր մեկնաբանությունների։ Դրա համար այս ամենը լցրել է մի գրքի մեջ՝ մինչև որ հետո գլուխ կհանի։
    Իրականում, մեծ ցանկություն կար գիրքը խմբագրելու։ Ոչ թե բառ-բառ, այլ էջ-էջ, ավելին՝ թերթ-թերթ։ Այս հաստլիկ գրքից երևի հարյուրից երկու հարյուր էջ կարելի էր շատ հանգիստ խմբագրել, ու ոչինչ չէր տուժի։ Անընդհատ տարբեր ռիթմերի մեջ էիր ընկնում, բայց որոշ ժամանակ անց սկսում ես սիրել էս գրական առիթմիան ու կապվում ես հետը։
    Միանշանակ արժի կարդալ՝ որքան էլ երկար լինի, որքան էլ գրողն իրեն դեռ գտած չլինի։ Հաջորդ գրքի համար, հուսանք, գրականագետները կառաջարկեն Նեյթընին մի լավ շուշաթղթել իր ոճը, ու հուսանք, որ նա կլսի մասնագետներին։ Գրքի շատ նկարագրություններ գուցե այդպես էլ չտպավորվեն, բայց նյոկկի-նիքսի գաղափարը կմնա ներսում, ու կարդալու ընթացքում ու ավարտելուց հետո դեռ երկար ժամանակ կմտածեք սպիտակ ձիու մասին՝ մեջքին երեխա։

Ավելացնել ռեվյու

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

The Nix

ISBN

978-5-17-092478-3

Գրական մրցանակներ

Los Angeles Times Book Prize for Art Seidenbaum Award for First Fiction (2016)
Goodreads Choice Award Nominee for Fiction & for Debut Goodreads Author (2016)

Հրատարակության տարի

2018

Էջերի քանակը

832

Հեղինակ

Նեյթըն Հիլլ

Հրատարակիչ

Կորպուս

Սերիա

ԳՐՔԵՐ