Շապիկի դարձերես
Թերթել

Տուր ձեռքդ, պստլո

Գուրեգեն Խանջյանի 5-րդ վեպն ամփոփում է հեղինակի կյանքի կարևոր փուլերն ու գրական փորձը: Հին Երևանի փողոցներից մինչև մարդիկ, որոնք կային ու հիմա չկան: Քաղաքի հին կոլորիտն ու սրճարանները, ամեն քարն ու ասֆալտի կտորը պահպանելու համար, հեղինակը որոշեց գրել դրանց մասին, որ հանկարծ չմոռացվեն: Վեպն ընթերցելիս անցնում ես Խանջյանի մանկության և պատանեկության փողոցներով, տեսնում քաղաքն այնպես, ինչպես հեղինակն է տեսնում և զգում: Վեպի հիմքում մեր կյանքն է` ոչ ավելին, ոչ` պակաս, մեր վերաբերմունքը, որոշումները, վճիռներն ու աշխարհայացքը: Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո»-ն ժամանակների ու իրականությունների մեջ մոլորված մարդու մասին է:

 

Bestseller ռեվյու

2017 թվականի գլխավոր գրական իրադարձություններից մեկը հայ ժամանակակից արձակագիր Գուրգեն Խանջյանի նոր՝ «Տուր ձեռքդ, պստլո» հրատարակումն էր։ «Տուր ձեռքդ, պստլո»-ն Գուրգեն Խանջյանի հինգերորդ վեպն է, որտեղ խտացված են նախորդ վեպերի թեմատիկ գրեթե բոլոր ընդգրկումները: Գնացքներ, ծխախոտ, խմիչք, կանայք, սեքս, ջազ, հիպպիներ, շնամարտեր- սրանք վեպից վեպ անցնող թեմաներ են, որոնցից, տպավորություն է, որ, Խանջյանը երբեք չի հրաժարվելու: Վեպից վեպ անցնում են ոչ միայն թեմաները, այլև կերպարներն ու վայրերը, ինչպես օրինակ, «Հիվանդանոց» և «Լուր չկա» վեպերում հանդիպող նկարիչ Սուրենը կամ այնքան հարազատ «Սեմուշկի հայաթն» ու Մխոն։

Վեպին առանձնահատուկ հմայք էր տալիս Խանջյանի խոստումը, որ այն կլինի գրողի վերջին վեպը։ Թեև պետք է նկատել, որ Խանջյանը խոստացել է ոչ թե ընդհանրապես չգրել, այլ չգրել այդ ժանրում՝ ընդարձակ, մեծ վեպի։

«Տուր ձեռքդ, պստլո» վեպն իրականում նոթատետր է, գլխավոր հերոսի հուշերը։ Գլխավոր հերոսը, մոտ 60 տարեկան միայնակ ապրող գրող Գրիգորն է, որը հիշում է իր կյանքի դրվագները, իր կորցրած ու անհետացած Երևանը, ընկերներին ու նրանց հետ կապված միջադեպերը։ Վեպը հերոս-հեղինակի խոստովանություն է, ուղղված թե՛ ընթերցողին, թե՛ անցյալի հուշերին, թե՛ վերջին հյուրին, որին հիշատակում է վեպի վերջում։ Մահին, որ գալու է գրողի հետևից է, որ պարզի ձեռքը, և իր հետ տանի «պստլոին»՝ գրողին։ Իսկ մինչև այդ ճակատագրական հանդիպումը, հեղինակը պատրասվում է և նախապատրաստումընթերցողին՝ ներկայացնելով իր կենսագրության կյանքի ու մահվան դրվագները։

Վեպը պատմություն է մարդու մասին, ով, փորձելով վերականգնել անցյալը, ցանկանում է իմաստավորել ներկան: Յուրաքանչյուր անկյունում նրբորեն տեղավորված է կյանքը և պատումը զարգանում է վերջից վերջ հաջորդականությամբ («Ես վերջից էի ելել, հիշում էի վերջը, ես չգիտեի, որ վերջից պոկվում` սակայն էլի վերջ եմ տարվում, հեռու արջևում, կամ էլ շատ մոտիկ, դարձյալ վերջն է»): Ձմռանից հաջորդ ձմեռ ընկած ժամանակահատվածում կատարվող գործողությունները հերոսին հասցնում են հեռավոր Սիբիրից մինչև Մոսկվա, Թիֆլիս ու Երևան և նորից` հակառակը:

Վեպի հիմնական հերոսը հեղինակային խոսքի որոշ հատվածներում անվանվում է Գրիգ, այլ դեպքերում` Գրիգոր: Անվան երկատվածությունը ուղղակիորեն առնչվում է հերոսի երկատվածությանը: Նա, ինչպես և Խանջյանի նախորդ վեպերի հերոսները, ևս ունի սեփական ես-ի երկվություն: Գրիգորի պարագայումը ես-ի երկվությունը արտահայտվում է վիպական տարածքում նրան ուղեկցողպլպլանների ներկայությամբ, որոնք ակտիվանում էին հատկապես ալկոհոլային սթափության ժամանակ: Պլպլանները նրա աներևույթ ընկերներն են, ովքեր ուղեկցում են հերոսին, ճիշտ այնպես ինչպես Վենեդիկտ Երոֆեևին հրեշտակներն են ուղեկցում Մոսկվայից Պետուշկին ճանապարհին՝ համանույն վեպում։

Կյանքի ինչ որ ժամանակահատվածում իրականության հետ կապերը որոշակիորեն խզած հերոսի շրջանաձև ճամփորդության սկիզբը վեպում Սառուցյալ օվկիանոսի ափն է, որտեղ հյուսիսային ցեղերից մեկին հյուրընկալվելը դառնում է իսկական արկած: Ոչ մի տեղ չշտապող հերոսին «ոչնչի» փնտրտուքները հասցնում են Մոսկվա: Երիտասարդության կարևոր ժամանակահատվածն այստեղ թողած հերոսը դարձյալ փնտրտուքների մեջ է, սակայն անդառնալիորդեն փոխվել են ժամանակները. թե Մոսկվայում, թե մանկության Թիֆլիսում ու Երևանում։ Նրա միակ ուղեկիցը անցյալի հեքիաթն է, որն անհամատեղելի է նոր տարածաժամանակային իրականության հետ . հեքիաթը կազմող գրեթե բոլոր մարդիկ մահացած են, տներն ու փողոցները անճանաչելիորեն փոխված, այս առումով հին Երևանն ու նրա բնակիչները (որոնք միշտ ներկա են վեպում) նույնպես դառնում են յուրօրինակ հերոս:

Վեպում անցյալը որոշակիորեն իդեալականացված է. հերոսը չի համակերպվում ներկային, փորձերն էլ շատ թույլ են: Մահացած և մահացող մարդկանց մասին հաճախակի հիշատակումներն ու ներկայի մասնակիությունը հանգեցնում են գորշ տրամադրությունների:

Վեպի չդադարող դեպրեսին ու միապաղաղ գորշությունըկարող էր մեղմեր թերևս հումորը մինչդեռ այն հասցված է նվազագույնի: Գուցե դրանից տուժում է գեղարվեստը, բայց անկասկած շահում է այն կյանքը, որը իրական է և որը վավերացված է վեպում. «գրականությունը միայն վայելք չի, ցավ էլ կպատճառի մտածել էլ կստիպի»,- բանաձևվում է հերոսը:

«Տուր ձեռքդ, պստլո»-ն խորհրդային բեյբի բումի՝ 1940֊50-ականների մի ամբողջ սերնդի մշակույթ ու ողբերգություն իր մեջ ներառող վեպ է, շրջանաձև ճամփորդություն, որը միշտ ուղղված է «հետ, հետ ու էլի հետ», անվերջանալի մենախոսությունկյանքից մինչև մահ և հակառակը:

Արամ Խաչատրյան | BESTSELLER

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Տուր ձեռքդ, պստլո”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Տուր ձեռքդ, պստլո

ISBN

978-9939-76-018-6

Հրատարակության տարի

2017

Էջերի քանակը

328

Հեղինակ

Գուրգեն Խանջյան

Հրատարակիչ

Անտարես

Սերիա

ԳՐՔԵՐ