Bestseller ռեվյու
«Այս գիրքը պետք է կարդալ՝ անկախ քաղաքական համակրանքից։ Այն Տրյուդոյին ներկայացնում է որպես խելացի, մտածող, պրակտիկ և, հավանաբար, քաղաքականապես ավելի հասուն մարդու, քան նրա հայրն էր»։
The Tyee
«Չնայած վարչապետի որդի լինելու «արտոնությանը» և այդ պատճառով հանրային մեծ ուշադրությանը՝ Տրյուդոն ներկայանում է որպես համեստ և հողին կպած մարդ»։
The Sydney Morning Herald
«Ընդհանուր շահի, մի հայտարարի գալու և երկիրը միասին կառուցելու մղումով այս գիրքը բացառիկ ակտուալ է Թրամփի և ամբողջ Եվրոպայում ազգայնականների
հաղթանակի ֆոնին»։
Irish Examiner
«Քաղաքական գրականության գերազանց օրինակ. սկսում ես խորությամբ ճանաչել Տրյուդոյին և այն քաղաքական միջավայրը, որում նա հայտնվել է»:
The Globe & Mail
1 ռեվյու՝ «Ընդհանուր հայտարար» գրքի համար
-
Ջասթին Տրյուդոյի գիրքը սկսվում է իր մանկությունից և ավարտվում ըստ էության այն տեղում, որտեղից հետո նա դառնալու էր Կանադայի վարչապետ։ Սա առաջին դեմքով գրված կենսագրական է, որտեղ Տրյուդոն փորձել է հնարավորինս անկեղծ պատմել իր մասին։ Նա չի էլ թաքցնում, որ չի ունեցել սովորական մանկություն. ինչպե՞ս կարող էր ունենալ, երբ հայրը Կանադայի ամենաերկարակյաց վարչապետերից մեկն էր, չի էլ թաքցնում, որ կենցաղային խնդիրներ չի ունեցել, բայց չի էլ հպարտանում դրանով։ Փոխարենը նա փորձում է ցույց տալ, որ իր համար էլ, դժվար է եղել կողմնորոշվել աշխատանքի հարցում, մասնագիտության ընտրության, մարդկանց հետ շփումներում։
Տրյուդոն մանրամասն պատմում է նաև իրենց ընտանեկան ողբերգության մասին։ Նրա կրտսեր եղբայրը մահացել է լեռներում՝ դահուկ քշելու ժամանակ։ Մարմինն այդպես էլ չեն գտել։ Դրանից հետո Ջասթինը խոսում է քաղաքական առաջին քայլերի մասին, առաջին պարտության, առաջին դիմադրության, առաջին սխալների։
Գոնե ինձ համար չափազանց հետաքրքիր էր գրքի վերջին մեկ երրորդը։ Այդտեղ Ձասթինը պատմում է, որ հերթական խորհրդարանական ընտրություններից հետո ըստ էության կուսակցության առաջ կանգնում է մեկ հարց. ի՞նչ անել. փակվել, թե շարունակել։ Ու չափազանց հետաքրքիր է այդ առումով հենց Տրյուդոյի կարծիքը։
Եթե ցանկանում եք իմանալ Կանադայի մասին, այդ երկրի քաղաքական ու տնտեսական խնդիրների, ներկայիս վարչապետի անցյալի ու ներկայի մասին, սա չափազանց հարմար ընտրություն է։ Գրքում, առանձին ներկայացված են Տրյուդոյի բացառիկ լուսանկարները՝ ընտանեկան արխիվից։ Իսկ վերջում՝ նրա լավագույն ելույթները, որն առանձին ընթերցանություն է այն մասին, թե ինչպես պետք է խոսի ժամանակակից առաջնորդը։
A.A –