Շապիկի դարձերես
Թերթել

Երկրի հակառակ կողմը

«Երկրի հակառակ կողմը» տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում, երբ հայտնի չէր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը։ Այս գիրքը գրելու նպատակներից մեկը հենց ոստիկանությանը շեղելն էր, ինչը ստացվեց: ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարություն տարածեց, թե Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտին ապօրինի ճանապարհով լքել է Հայաստանի տարածքը, ապա ապօրինի ճանապարհով վերադարձել, մինչդեռ այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը եղել է Երևանում։

Bestseller ռեվյու

Գիրքը Նիկոլ Փաշինյանի մասին է: Փաշինյանն այն գրել է տասը տարի առաջ, ընդհատակում, երբ հետախուզման մեջ էր: Գրքում նա շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում, որպեսզի վերադառնա Հայաստան` երկրի հակառակ կողմից:
Գիրքը նման է քվեստի,կարելի է կոչել գրական քվեստ, որտեղ թաքնված են Կաֆկան, Հեմինգուեյը, Ռեմարկը, Վալտեր Սկոտը, Սագանը, Կավաբատան, Գոգոլը և նույնիսկ Շուկշինը: Գրքում թաքնված են բազմաթիվ այլ «գանձեր» ևս՝ հատկապես 2008 թվականից. գրեթե վստահ եմ դրանում: Բայց այստեղ կարևորը դա չէ, կարևորն այն է, որ այդ հնարքը տեղ է գտել հայկական գրքում:

Գիրքը շատ ուժեղ հերոս ունի: Նման հերոսներ մեզանում, կարելի է ասել, չեն եղել, իսկ հիմա արդեն կա: Իսկական գրական հերոս` ազատ, ուժեղ, համարձակ, «դուխով», հումորով, անկեղծ, ուտող-խմող, խմող, շատ ու որակյալ խմող: Նմանատիպ հերոսների շատ եմ սպասել մեր գրականության մեջ, ու ահա նա: Տեսնես այս հերոսին կերտելիս ի՞նչ է մտածել Նիկոլը: Այն եզրեր ունի՞ իր հետ: Եթե այո, ապա որո՞նք են: Խմելու ու անընդհատ «ստեղ-ընդեղ գնալու» սովորությունը ձեռք է բերել Հեմիի պերսոնաժի՞ց, թե՞ ինքն էլ է այդպիսին: Սիրո՞ւմ է խմել:
Գիրքը հայի մասին է: Շատ մտքեր անչափ ծանոթ են թվում, բայց շատերի շուրջ անսպասելի անկյունով է գրում հեղինակը, որ ընթերցողը փշաքաղվում է. առանց չափազանցության: Այդ մտքերը Հայաստանի մասին են, կանանց մասին են, երեխաների մասին, աշխարհի, Վրաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի մասին են... Նիկոլը կարողանում է ճիշտ և որակով գրել, առանց «նազ ու տուզի», առանց դեպրեսիայի, առանց վայնասունի, «դուխով», համարձակ:
Գրքի հեղինակը շատ է սիրում իր երկիրը: Այս երևույթի մեջ մի էպիկական բան էլ կա, որը գրեթե հնարավոր չէ արտահայտել բառերով: Նմանատիպ էպիկություն ունեն, օրինակ, Լևին/Տոլստոյի մտորումները հանդի, Ռուսաստանի ու դաշտերի մասին: Էդպիսի էպիկություն ունի, օրինակ, «Մենք ենք մեր սարերը» վեպում չոբանների զրույցը Քենեդիի ու Ավստրիայի մասին: Երկիր սիրել նշանակում է այն ճանաչել: Ու միայն ճանաչելով է հնարավոր հասկանալ, որ երկրի հոտը խաշաշի ծխի հոտն է, որ մեր տղամարդկանց հոտը խորովածի հոտն է, որ մեր կանանց հոտը թարմ լավաշի հոտն է: Սիրո հոտը լավաշի մեջ դրած խորովածի հոտն է: Ու սա գեղջկական չէ, սա պրովինցիալ չէ, ամոթալի չէ: Շատ զիլ է:
Գիրքը հաստատ արժե կարդալ: Ոչ միայն նրա համար, որ հեղինակը երկրի վարչապետն է: Որովհետև հետաքրքիր է, դինամիկ սյուժե ունի, խարիզմատիկ հերոս, հետաքրքիր մտքեր, գրական հնարքներ:
Գործող վարչապետի առումով էլ է հետաքրքիր: Գիրքը թույլ է տալիս ի մի բերել տեղի ունեցածը, մի քիչ ավելի լավ ճանաչել դրանց գլխավոր գործող անձին: Փաստորեն, մեր երկրի քաղաքացիները կարդում են մի գիրք, որի հերոսին իրենք ճանաչում են, տեսել են քաղաքում, ցույցերի ժամանակ, հեռուստացույցով, լայվով…
Ֆանտաստիկ է:

 

Վահե Ղուկասյան |Բուքմեն

ԲԵՍԹՍԵԼԼԵՐ

 

 

 

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Երկրի հակառակ կողմը”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

Երկրի հակառակ կողմը

ISBN

978-9939-76-233-3

Հրատարակության տարի

2018

Էջերի քանակը

384

Հեղինակ

Նիկոլ Փաշինյան

Հրատարակիչ

Անտարես

Սերիա

ԳՐՔԵՐ