Շապիկի դարձերես
Թերթել

Ինչ է պոպուլիզմը

Դոնալդ Թրամփ (ԱՄՆ), Մարիե Լը Պեն (Ֆրանսիա), Ալեքսիս Ցիպրաս (Հունաստան), Վիկտոր Օրբան (Հունգարիա), Բեպպե Գրիլլո (Իտալիա), Ռեջեփ Թայիբ Էրդողան (Թուրքիա). պոպուլիստ քաղաքական գործիչներն այսօր եկել են կամ գալիս են իշխանության։ Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, եւ ովքե՞ր են պոպուլիստները։ Ֆունդամենտալ այս աշխատությունում Յան-Վերներ Մյուլլերը պնդում է՝ պոպուլիզմի առանցքում բազմակարծությունը մերժելն է։ Պոպուլիստները միշտ պնդում են, թե իրենք եւ միայն իրենք են ներկայացնում ժողովրդին եւ նրա շահը։
Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը։ Ովքե՞ր են այն «քաղաքացիները» կամ «ժողովուրդը», որի անունից խոսում են պոպուլիստ քաղաքական գործիչները։
Այս հարցերը երբեք այսքան ակտուալ չեն եղել։ Ըստ Մյուլլերի՝ իշխանությունը վերցնելու դեպքում պոպուլիստները կփորձեն ստեղծել ավտորիտար երկիր՝ բացառելով բոլոր նրանց, ովքեր «ժողովրդի» կողմից չեն։
Գիրքը նաեւ ներկայացնում է հստակ ռազմավարություն, թե ինչպես պետք է պայքարել պոպուլիստների դեմ եւ ինչ հակափաստարկներ օգտագործել, երբ նրանք խոսում են «ժողովրդի» կամ «լուռ մեծամասնության» անունից։
Վերլուծական, հասկանալի եւ պրովոկատիվ այս գիրքը ներկայացնում է պոպուլիզմի պատմական ակունքներն ու օրինակներ բերում Լատինական Ամերիկայից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: Գրքում տրվում են պոպուլիզմի հիմնական բնութագրիչները, բացատրվում է պոպուլիստների ընտրական հաջողությունների գաղտնիքը:

Bestseller ռեվյու

Դեռ ոչ ոք Մյուլլերի պես խորը և այսքան հանգամանալից չէր գրել Եվրոպան պատուհասած վտանգավոր երևույթի մասին։

Դենի Ռոդրիկ, Հարվարդի համալսարան


Պոպուլիզմը հակադեմոկրատական երևույթ է։ Սա է այս հանճարեղ գրքի գլխավոր փաստարկը։ Չկա ավելի լավ ուղեցույց՝ հասկանալու համար, թե ինչ են այսօր անում պոպուլիստները։

Իվան Կրաստև, բուլղարացի քաղաքագետ

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Ինչ է պոպուլիզմը”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

What is populism

Էջերի քանակը

200

ISBN

978-9939-9196-6-9

Հրատարակության տարի

2019

Հեղինակ

Յան-Վերներ Մյուլլեր

Հրատարակիչ

Նյումեգ

Սերիա

ԳՐՔԵՐ