Ամերիկանա

Սիրահարված պատանիներն ապրում են Լագոսում (Նիգերիա), որտեղ ռազմական դիկտատուրայի հետևանքով մարդիկ լքում են երկիրը: Իֆեմելուն գնում է Ամերիկա` երջանիկ կյանք որոնելու, նրա սիրած տղան` Օբինզեն, նույնպես մտադիր էր մեկնել Ամերիկա` իր սիրելիի մոտ: Սակայն Ամերիկայում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները փոխում են թռիչքի ուղղությունը. տղան հայտնվում է Լոնդոնում:

13 տարի անց աղջիկն արդեն հայտնի լրագրող և բլոգեր է, տղան` հայտնի մեծահարուստ: Այրվող ու պայթող Նիգերիայից մինչև ազատ ու անհոգ Ամերիկա. նիգերացի գրողը պատմում է ռասիզմի դրսևորումների և սեփական ես-ը գտնելու դժվարությունների մասին:

Աշխարհից մի կտոր

Rated 5.00 out of 5

Բեյքր Քլայնի «Աշխարհից մի կտոր» գիրքը՝ ընկերության, սիրո և արվեստի մասին է՝ ոգեշնչվելով Էնդրյու Ուայեթի հայտնի «Քրիստինայի աշխարհը» կտավից:

Քրիստինա Օլսոնի համար աշխարհը սկսվում է Քուշինգ գյուղի իրենց ֆերմայից ու հենց այդտեղ էլ վերջանում: Վաղ տարիքում հիվանդությունը խլեց աղջկա քայլելու ունակությունը՝ նրան դարձնելով հաշմանդամ: Քրիստինան հրաժարվեց անվասայլակից. չէր ուզում ուրիշի խնամակալության տակ լիներ: Երբ աղջկա ոտքերը ամբողջովին անզգայացան, տեղաշարժվելու միակ տարբերակը հատակին սողալն էր: Մի օր նկարիչ Էնդրյու Ուայեթը պատուհանից տեսնում է դաշտում սողացող աղջկա: Այստեղ ծնվում է 20-րդ դարի հայտնի ամերիկյան կտավը: Քրիստինայի հետ Ուայեթն ընկերանում է և ամեն անգամ ոգեշնչվելով նոր կտավներ նկարում: 

Փորփրելով ամերիկյան պատմությունը, Քլայնը կենդանացրեց կտավում պատկերված աղջկան՝ ներկայացնելով նրա միայնակ կյանքն ու բարդացած հարաբերությունները ընտանիքի հետ: «Աշխարհից մի կտոր» գիրքը պատմում է մի կտոր այն մասին, թե ինչպես արվեստն ու ոգեշնչումը միասին կարող են արժեքավոր ժառանգություն ստեղծել:

Կեսգիշերի զավակները

Դարավոր առասպելները թևեր են առնում Սալման Ռուշդիի վեպում՝ գերբնական ուժեր պարգևելով Հնդկաստանի անկախության կեսգիշերի զավակներին: Առասպելների ու իրական ժամանակի միջև գոյություն հաստատած՝ նրանք ցնցող մոգականությամբ ներկայացնում են նոր Հնդկաստանի պատմությունը արդեն նաև հայ ընթերցողին: Վեպի հիմքում Սալիմ Սինայի ընտանիքի պատմությունն է 1910-ից մինչև 1976 թվականը: Սալիմի կյանքն ու նորանկախ Հնդկաստանի  իրողությունները միահյուսված են մոգական ռեալիզմի, առասպելականության ու անզուգական նուրբ հեգնանքի կատարյալ կիրառմամբ:

Տունը՝ գիշերվա փեշին

Բրիտանացի ժամանակակից գրող Քեթրին Բենների «Տունը՝ գիշերվա փեշին» գիրքը հեքիաթային պատմություն է Սիցիլայից հարավ-արևելք  գտնվող Կաստելամարե կղզու բնակիչների մասին: Բժիշկ Ամադեո Էսպոսիտոն գալիս է կղզի, ընտանիք կազմում, երեխաներ ունենում: Ամադեոն «Տունը՝ գիշերվա փեշին» պանդոկը դարձնում է կղզու բնակիչների սիրելի վայրերը: Գաղտնիքներ, անսովոր ու չկրկնվող պատմություններ։

Քեթրին Բենների գիրքը ընթերցողին տեղափոխում է Միջերկրական ծով, նավարկում մինչև Սիցիլիա, այնուհետև Կաստելամարե կղզի, որտեղ Ամադեոյի սերունդները շարունակում են ապրել «Տունը՝ գիշերվա փեշին» պանդոկում: