Շապիկի դարձերես
Թերթել

Ծարավը

Դժվար է պատկերացնել Հարրի Հոլի կյանքը, եթե մի փոքր կասկածում եք նրա պրոֆեսիոնալիզմի վրա: Ոստիկանը երբեք նախկին չի լինում, պարզապես հաշվի առնելով Հարրի ալկոհոլի հանդեպ սերը, պետք է հավելել, որ ալկոհոլիկը նույնպես երբեք հին չի լինում:  Վերջին դեպքի բացահայտման ժամանակ, երբ քիչ էր մնացել իր հարազատ մարդկանց կյանքը վտանգեր, Հարին դուրս եկավ աշխատանքից և կնոջը խոստացավ էլ երբեք չվերադառնալ հին գործին:

Նույն տարիքի կանանց իրար հաջորդող առեղծվածային սպանությունները անտարբեր չթողեցին «հին ոստիկանին»:  Այդ հանցագործությունների մեջ Հարին ծանոթ ձեռագիր է տեսնում և միանգամից գործի անցնում: Մարդասպանին բռնելու համար Հարին ռիսկի է գնում` վտանգի տակ դնելով իր ընտանիքը, սակայն այս պատմությունը մի նրբություն ունի. մարդասպանն ինքն է ուզում Հարրիին բռնել:  

Ձեռնաշղթաներ, կրակոցներ և վամպիրներ. ահա ինչ է սպասվում «Ծարավը» գրքում: Գիրքն ընթերցելուց առաջ համոզված եղեք, որ կողպել եք դուռը, իսկ քնելուց առաջ, վստահ եղեք, որ պահարանում թաքնված մարդ չկա:

Bestseller ռեվյու

Դետեկտիվ ժանրի 3 բաղադրիչներից (հերոս, ինտրիգ, կերպարներ) ամենակարևորը հերոսն է: Մենք այդքան չենք շեշտում Ագաթա Քրիստիի կամ Էլիզաբեթ Ջորջի անունները, որքան նրանց գրքերի հերոսներին` Էրկյուլ Պուարոյին կամ տեսուչ Լինլիին: Հյու Նեսբեի գրքի հերոսը` ոստիկանության քննիչ, նյարդային և ալկոհոլիկ  Հարրի Հոլն է:

Ալկոհոլային կախվածությունից հրաժարվելով, Հարրին փորձում է հերթական խելագար-հանցագործին բռնել: Հայտնվելով չար ուժերի աչքի տակ՝ Հարրին ծանոթանում է դրանց ու քիչ է մնում հրապուրվի դրանցով: Ինքնախաբեությամբ տարված լինելով՝ հերոսը շարունակում է մարդասպանին բռնելու իր փորձերը և հայտնվում է այնպիսի մարդասպանների միջև, ովքեր հաճույք են ստանում մարդկանց սարսափելի ցավեր պատճառելով: Հետևելով իր ներքին ձայնին՝ ցանկացած գնով Հոլն ուզում է բռնել մարդասպանին: Արդյունքում մի շարք տառապանքների ու սպասնությունների ֆոնին, Հարրին գիտակցում է, որ այդ ամենի մեղավորը հենց ինքն է: 

«Ծարավը» գրքի սկզբում թվում է՝ հերոսը որոշել է փոխվել: Հարրին հրաժարվում է ալկոհալային կախվածությունից հանուն կնոջ` Ռաքելի (այն նույն Ռաքելի, ում կյանքը նա փրկեց «Ձնեմարդը» գրքում): Ամուսիններն ապրում են Օսլոյի հարուստ թաղամասում, մեծ շքեղ առանձնատանը: Դառնալով ընտանիքի լիարժեք հայր՝ Հարրին թողնում է ամեն ինչ՝ այդ թվում սիրելի աշխատանքը: 

Մարդասպաններ բռնելու բնազդը Հարրիի մոտ չի անհետանում: Ժամանակի ակնառու քննիչը  դրա շնորհիվ էր դարձել Նորվեգիայի ամենահայտնի ոստիկանը: Հարրին մոռանում է կնոջ հիվանդությունն, ընտանիքին, երբ քաղաքում նոր մարդասպան է հայտնվում, ով սոցկայքերով ժամադրում է մարդկանց, իսկ հետո, բառիս բուն իմաստով, խմում նրանց արյունը: Այստեղ Հարրին գործի է անցնում:

Օսլոյի ցածր երկինքը, մառախլապատ օդն ու երկար ձգվող ձմեռները հեղինակի գրքում քողարկում են ամենածանր հանցագործություններն ու սպանությունները: Հարրի Հոլն ամենատարբեր վայրերում հետաքննություններ է իրականացրել` տրոպիկական Աֆրիկայից մինչև առեղծվածային Թայլանդ, այս անգամ աշխատելում է Օսլոյում, որտեղ լրագրողները քթները չեն խոթում քաղաքականության մեջ, լավ իմանալով որ փոքր քաղաքում գրեթե ամեն լրագրողի տանը թաքնված դիակ կա:

Չար ուժերի իրական պատրանք ստեղծելու համար, պետք է նախ և առաջ զարգացնել համոզիչ հանցագործի կերպարը : Սովորական, ոչնչով առանձնահատուկ հանցագործները ոչ մեկի չեն հետաքրքրում: Նեսբեի ստեղծած մարդասպաններն այնքան իրական են թվում, որ ընթերցողը երեկոյան տուն գնալիս վառում է տան բոլոր լույսերը և հանգստության համար ստուգում տան պահարանները` համոզվելու որ այնտեղ թաքնված ոչ ոք չկա: 

Գրքի հերոս Վալենտին Իրթսենը հանկարծ ինչ-որ տեղից հայտնվում է և կորչում` իր հետևից թողնելով սպանված կանանց մասնատված ու արնաքամ դիակները:

Տարիներ առաջ Վալենտինին հազիվ է հաջողվել փրկվել ոստիկանության ձեռքն ընկնելուց, իսկ հիմա Վալենտին Իրթսենը Հարրի Հոլին հրավիրում է խաղալու սիրված հին խաղը: Որսորդը հետևում է, իսկ որսը փախչում: Մեկ անզգույշ քայլ և կհետևեն իրար հաջորդող սպանություններ: Այստեղ Նեսբեն շեղվում է մարդասպանների մասին վեպեր գրելու ավանդույթից. Վալենտին Իրթսենից բացի հայտնվում է ևս մեկը, ում ֆոնին արյունարբու վամպիրը չի երևում:

Պարզ նկարագրություններն ու առանցքային պատմությունները Նեսբեի ոճի մեջ չեն: Հեղինակը հմտորեն մոլորեցնում է ընթերցողին, սխալ ճանապարհ ցույց տալով,  գցում ծուղակը: Դուրս գալու համար հեղինակը փոքր հուշումներ տալիս, որոնք առաջին հայացքից դժվար է կռահել: Գրքի վերջին 100 էջում Հարրի Հոլը կսպանի Վալենտին Իրթսենին: Սա ստիպում է ընթերցողին պինդ բռնվել, որովհետև խաբուսիկ գործողությունները դեռ նոր են սկսվում: Հոգեբանական դիսերտացիա պաշտպանելու պես լարված, գքրի վերջում ընթերցողն ականատես կլինի անսպասելի ֆինալի, որտեղ փախուստներն ուղեկցվում են կրակոցներով և գործի են դրվում ձեռնաշղթաներն ու ոստիկանական ուղղաթիռները: Գլխավոր հերոսն արյան գնով կհասնի իր ուզածին: Վեպում երկրորդական և երրորդական կերպարներն ավելի մանրամասն են նկարագրված, քան հենց գլխավոր հերոսը: 

 Հյու Նեսբեի գրքերն իսկական բարոկկո ոճի դետեկտիվներ են՝ չափից ավելի շքեղ: Մեկ վեպի վրա Հյուն այնքան ջանք է թափում, որ սովորական գրողին կբավականացներ 3-4 գիրք գրելու համար: Հյուի հերոսները յուրահատուկ մահով են մեռնում՝  մնում են ձնհալի տակ, ընկնում հրաբխի մեջ կամ բերանի մեջ հատուկ ասեղներով լի գնդակ են կուլ տալիս և խեղդվում գետի մեջ

 

Գալինա Յուզեֆովիչ

Meduza

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Ծարավը”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

The Thirst

ISBN

978-5-389-13021-0

Հրատարակության տարի

2017

Էջերի քանակը

508

Հեղինակ

Հյու Նեսբե

Հրատարակիչ

Ազբուկա-Ատտիկուս

Սերիա

ԳՐՔԵՐ