Հրատարակչի մասին

Հրատարակչի նկար

Ֆանտոմ Պռես

Ռուսական «Ֆանտոմ Պռես» հրատարակչությունը հիմնադրվել է 1992-ին Մոսկվայում: Կազմակերպությունը 2001-ին սկսեց գրքերի շարք հրատարակել «Զեբրա» անունով, որտեղ ներկայացված էին անհայտ գրողների գրքերն ու ժամանակակից ամերիկյան և բրիտանական հեղինակներ: Այս շարքով առաջին անգամ տպագրվեցին Սթիվեն Ֆրայի, Ջոնաթան Քոուի և Հյու Լորիի գրքերը:
Հրատարակչությունը տպագրում է համաշխարհային բեսթսելլեր գրքեր, ինչպիսիք են Հալեդ Հուսեյնի «Օդապարուկ թռցնողը» և Քեթրին Սթոքեթի «Սպասուհին»: Բեսթսելլերններ տպագրելուց բացի, հրատարակչությունն աջակցում է գրողներին տպագրել իրենց դեբյուտային գիրքը և, իհարկե, այն ռուս հեղինակներին ում դեռ չեն ճանաչում: